Թուրք-գերմանական ճգնաժամի 5 հիմնական ուղղությունները. Deutsche Welle

Լուրեր

12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
Բոլորը

Թուրքիայի և Գերմանիայի միջև լարվածության առիթ հանդիսացող հինգ հիմնական խնդիր կա։ Այս մասին գրում է «Deutsche Welle»-ի թուրքական ծառայությունը. փոխանցում է EH-ն:

«Թուրք-գերմանական հարաբերություններն արդեն մի քանի տարի է ուղեկցվում են խորը ճգնաժամով»,- գրում է պարբերականը՝ նշելով այն հիմնական հարցերը, որոնցով պայմանավորված է այդ ճգնաժամը։

1․ Ազատազրկված Գերմանիայի քաղաքացիներ

Համաձայն Գերմանիայի արտգործնախարարության տվյալների՝ այս պահին Գերմանիայի վեց քաղաքացի ազատազրկված է Թուրքիայում։ Նրանցից մեկը գերմանական «Die Welt» թերթի Թուրքիայի թղթակից Դենիզ Յուջելն է, որի կալանավորման մեկ տարին լրացավ փետրվարի 14-ին։ Յուջելի կալանքի տակ գտնվելու հանգամանքը թուրք-գերմանական լարվածության կարևոր պատճառներից մեկն է, առավել ևս, որ մինչ օրս լրագրողի վերաբերյալ անգամ մեղադրական եզրակացություն չի կազմվել։

Գերմանիայի կառավարությունը Անկարայից պահանջում է  անհապաղ ազատ արձակել իր գերմանացի քաղբանտարկյալներին, իսկ Թուրքիայի կառավարությունը ամեն ինչ բարդում է դատարանների և դատական գործընթացների վրա։ Այնինչ Եվրոպայում լուրջ կասկածներ կան Թուրքիայում դատավարությունների անկախ ընթացքի վերաբերյալ։

2․ Զենքի վաճառք

Գերմանայի կառավարությունը երկկողմ լարվածության պատճառով սահմանափակում է Թուրքիային գերրմանական զենքի վաճառքը։ Վերջին շրջանում այս առումով նոր լարվածության պատճառ հանդիսացավ Աֆրինում Թուրքիայի կողմից գերմանական «Լեոպարդ 2» տանկերի կիրառման հանգամանքը։ Թուրքիան որոշ ժամանակ առաջ հայտ էր ներկայացրել՝ գերմանական տանկերի արդիականացված տարբերակը գնելու համար, սակայն միջադեպից հետո այդ գործարքի հաստատումը առնվազն հետաձգվել է։

3․ Մաքսային միություն։ Թուրքիան Մաքսային միության հետ ավելի քան 20 տարի վաղեմության պայմանագիր ունի, որը սակայն, ընդգրկում է միայն արդյունաբերական ապրանքների ոլորտը։ Թուրքիան պահանջում է թարմացնել պայմանագիրը՝ ներառելով նաև հանրային գնումների, գյուղատնտեսության, սպասարկման ոլորտները։ Սակայն Գերմանիան պնդում է, որ քանի դեռ Թուրքիայի հետ ճգնաժամը չի հաղթահարվել, Մաքսային միության պայմանագիրն էլ չի կարող թարմացվել։

4․ Եվրաինտեգրման բանակցությունները

Թուրքիան մերժում է ԵՄ-ի հետ արտոնություններով համագործակցության բոլոր առաջարկները՝ պահանջելով լիիրավ անդամակցություն։ Իսկ Գերմանիայի Քրիստոնեական միություն և Սոցիալ-դեմոկրատական միություն կուսակցությունների ձևավորած կոալիցիան որոշում է կայացրել՝ Թուրքիայում ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավական պետության ոլորտում գրանցվող հետընթացի պատճառով այս երկրի հետ եվրաինտեգրման բանակցություններում որևէ նոր գլուխ չբացել և ոչ մեկը չփակել։ Նույն պատճառով Գերմանիայի նոր կառավարությունը համաձայնություն չի տալիս նաև Թուրքիան խոստացված վիզաների ազատականացման գործընթացին։

5․ Ահաբեկչության դեմ պայքար

Թուրքիայի կառավարությունը մեղադրում է Գերմանիային՝ ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ—PKK) և Գյուլենական համայնքի (FETÖ) դեմ բավարար միջոցներ չձեռնարկելու մեջ։ Թուրքիան պահանջում է արտահանձնել հեղաշրջման փորձից հետո այս երկրւոմ ապաստանած թուրք սպաներին, ովքեր կասկածվում են Գյուլենական համայնքի հետ կապի մեջ։ Բայց Գերմանիան մերժում է այդ պահանջը։ Անկարան նաև պնդում է, որ Գերմանիայում սաստկացել են հակաթուրքական և հակաիսլամական տրամադրությունները և խտրականությունը։