2016-ի պարտության պատճառն անտարբերությունն էր, կոռուպցիան և հովանավորչությունը. Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ փակ նիստում քննարկվում է Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը:

«Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցում կան դրվագներ, որոնք համապատասխան մարմինները պետք է ուսումնասիրեն, և եթե անհրաժեշտ լինի, տան քրեաիրավական գնահատականներ»,- լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Անդրանիկ Քոչարյանն ընդգծեց նաև, որ 44-օրյա պատերազմն ապրիլյան պատերազմի շարունակությունն էր:

Նա նաև նշեց, որ իրենք դավադիրներ չեն փնտրել. դավադիրներ, եթե լինեն, կգտնվեն: «Փորձել ենք հասկանալ մեր պարտության կամ 2016 թ. մեր ձախողումների խորքային պատճառները, ոչ թե մակերեսային՝ էս դիրքում էս էր, վառելիք կա՞ր, սնունդը պակա՞ս էր: Պատերազմի ժամանակ պակասություններ լինում են, այլ բան է՝ կառավարման մեջ մեր բացթողումներն անշրջելի հետևանք ունեցե՞լ են, թե՞ ոչ»,- նշեց հանձնաժողովի նախագահը՝ հավելելով, որ հանձնաժողովն այդ հարցերի պատասխանը պարզել է:

Նա նկատեց՝ պարզել են նաև, թե հայկական կողմը երբ է իմացել, որ Ադրբեջանը լայնածավալ գործողություններ է սկսելու, որի մասին իր ելույթում կնշի ժամերով, րոպեներով:

Քոչարյանն ընդգծեց, որ մեր պարտությունների պատճառն անտարբերությունն էր, բանակ ներթափանցած կոռուպցիան և հովանավորչությունը:

Մանրամասները՝ տեսանյութում: