Արցախում սակրավորները այսօր ևս չպայթած և կյանքի համար վտանգ ներկայացնող զինամթերքի վնասազերծման աշխատանքներ կիրականացնեն
ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր սակրավորական խմբերը չպայթած և կյանքի համար վտանգ ներկայացնող զինամթերքի վնասազերծման աշխատանքներ կիրականացնեն Մարտակերտ քաղաքում, Ճանկաթաղ և Ն.Հոռաթաղ համայնքների, ինչպես նաև Ստեփանակերտ քաղաքի հարակից տարածքներում:
Տեղեկատու հեռախոս-911: