Ռուս խաղաղապահները բժշկական սարքավորումներ են հասցրել ԼՂ հեռավոր բնակավայրեր
Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնը մարդասիրական օգնություն է հասցրել ԼՂ հեռավոր բնակավայրեր։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ պաշտոնական կայքէջից։
Մասնավորապես, «Ռուսական հումանիտար առաքելություն» բարեգործական կազմակերպության անունից Շոշ և Պառավաթումբ բնակավայրերին են հատկացվել առաջին բուժօգնություն համար անհրաժեշտ բժշկական սարքավորումներ։
Վերջին երկու շաբաթվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի բժիշկներին է փոխանցվել բժշկական սարքավորումների շուրջ 50 հավաքածու։ Հետագա բաշխման համար Մարտակերտի շրջանային հիվանդանոցին է հանձնվել է 33 հավաքածու։
Տաթև Ֆռանգյան