Վերաքննիչ դատարանը Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարել է

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ավետիսյանի, ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել։ Օնիկ Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանը Factor.am-ի հետ զրույցում մանրամասնեց, թե ինչ հայց է բավարարել դատարանը և ինչ է սպասվում։

«Մենք մի քանի հայց էինք ներկայացրել, որոնցով ասում էինք, որ ակտն առոչինչ է, ակտն անվավեր է, դատարանները հետ էին վերադարձնում՝ ասելով, որ ակտ չկա, քանի որ նախագահի կողմից այն չի ստորագրվել և ավտոմատ փաստն է արձանագրվել, հետևաբար՝ չեք կարող ակտը վիճարկել, պետք է այլ հայցով՝ իրավահարաբերությունների բացակայության հիմքով դիմեք դատարան, ինչն էլ արեցինք։

Մենք, այնուամենայնիվ, հոգու խորքում վստահ էինք, որ ակտ կա, որովհետև Սահմանադրությունն ասում է, որ իրավունքի ուժով ակտն է ընդունված համարվում, և որպեսզի ռիսկի չդիմենք, մենք որոշեցինք վերադարձրած որոշումները տանել Վերաքննիչ և թող ասեն՝ ակտ կա, թե՝ ոչ»,- նշեց Հովհաննիսյանը։ Փաստաբանի խոսքով՝ Վերաքննիչ դատարանը գտել է, որ ակտ կա, և հայցը կրկին պետք է Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանը քննի։

Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը երեք հայց է ներկայացրել ՀՀ Վարչական դատարան՝ ընդդեմ նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վիճարկելով իրեն ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից ազատելու որոշման իրավաչափությունը։

Լիլիթ Շաբոյան