Բայդենը Կոնգրեսին տեղեկացրել է Ադրբեջանին օգնություն տրամադրելու մասին․ The Hill

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին տեղեկացրել է, որ նախագահի վարչակազմը երկարաձգել է 907-րդ փոփոխության կասեցումը․ սա թույլ է տալիս ամերիկյան օգնություն ցուցաբերել Ադրբեջանին, որն ի սկզբանե սահմանափակվել էր Բաքվի՝ իր հարևան Հայաստանի հետ հակամարտության ու Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության պատճառով։ Այս մասին գրում է The Hill-ը։

Այն տարածվում է «Ազատության աջակցման ակտի» 907-րդ փոփոխության վրա, որն ամեն տարի տեղի է ունենում 2002 թվականից ի վեր և թույլ է տալիս ԱՄՆ-ին ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին, եթե պետքարտուղարը հաստատում է, որ այդ օգնությունը չի նպաստում տարածաշրջանում հակամարտության սրմանը։

Ապրիլի 26-ին Կոնգրեսին ուղարկված ծանուցագրում, որը հայտվել է The Hill-ի տրամադրության տակ, պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հաստատել է, որ այդպիսի օգնությունն Ադրբեջանին «չի խաթարի կամ խանգարի Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և չի օգտագործվի Հայաստանի դեմ հարձակման համար»։

Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ այս որոշումը դատապարտվել է ամերիկահայ համայնքի կողմից, ընկալվել որպես դավաճանություն՝ Բայդենի կողմից անցյալ ամիս Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո։
«Ամերիկայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կապված է նրա պատասխանատվության հետ, որը ներառում է Ադրբեջանին չզինելն ու չնպաստելը՝ այս հանցագործությունն ավարտին հասցնել»,- ասել է ANCA-ի տնօրեն Արամ Համբարյանը՝ հավելելով․ «Նախագահ Բայդենի կողմից ցանկացած գործողություն, որը կանաչ լույս է տալիս ԱՄՆ օգնությանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմին, հակասում է նրա հստակ դիրքորոշմանը և նրա կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ոգուն»։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Բլինքենը նաև նշել է, որ Բաքվին ամերիկյան օգնության տրամադրումն «անհրաժեշտ է՝ աջակցելու ԱՄՆ ջանքերին միջազգային ահաբեկչության դեմ պայքարում, ԱՄՆ զինված ուժերին կամ նրա կոալիցիոն գործընկերներին՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում և կարևոր է Ադրբեջանի սահմանների անվտանգության համար»։
The Hill-ը, միաժամանակ, հիշեցնում է, որ որպես նախագահի Դեմակրատական կուսակցության թեկնածու՝ Բայդնեը քննադատել էր Ադրբեջանի դերակատարումը Հայաստանի հետ մարտերի վերսկսման գործում՝ ասելով, որ Բաքուն է հրահրել մարտերը և կոչ արել այն ժամանակվա նախագահ Թրամփին՝ արգելափակել Ադրբեջանին տրվող ռազմական օգնությունը։

Էմմա Չոբանյան