Թուրքիան Ղարաբաղյան 2-րդ պատերազմի սկզբից մինչև ավարտը մշտապես աջակցել է Ադրբեջանին․ Բաքվում Թուրքիայի դեսպան

Լուրեր

15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

Թուրքիան, կատարելով իր եղբայրական պարտքը, Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում՝ 2020 թվականի սեպտեմբերից մինչև նոյեմբերը, միշտ աջակցել է Ադրբեջանին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Չահիթ Բագչին, գրում է MENAFN-ը:

Բագչին հայտարարել է, որ Թուրքիան պատերազմի հենց սկզբից մինչև վերջ աջակցել է Ադրբեջանին՝ «բոլորին ցուցադրելով երկու երկրների միության ուժը»։

Դիվանագետը նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի եղբայրական հարաբերությունները հիմնված են ընդհանուր պատմության և մշակույթի վրա:

«Թուրքիայի և Ադրբեջանի համագործակցությունը քաղաքական, տնտեսական, առևտրային, ռազմական, սոցիալական և մշակութային ոլորտներում հասել է աշխարհառազմավարական մակարդակի: Վերջին շրջանում համագործակցության մեծ առաջընթաց է գրանցվել բոլոր ոլորտներում»,- հայտարարել է նա:

Տաթև Ֆռանգյան