Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը լրացուցիչ բարդություն է առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում․ Թուրքիայի փոխնախագահ

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը երկու պատճառ ունի՝ ներքին քաղաքականությունն ու այն բանի հռչակումը, որ Վաշինգտոնը վերադառնում է միջազգային թատերաբեմ։ Այս մասին TRT World-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթայը, հաղորդում է «Անադոլու» գործակալությունը։

«Ենթադրում եմ՝ նա փորձում է այս հայտարարությունը որպես գործիք օգտագործել՝ աշխարհի մի մաս վերադառնալու համար։ Եվ ես հավատում եմ, որ այս երկու պատճառները սխալ սկիզբ են նրա և ԱՄՆ արտաքին քաղաքականության համար»,- ասել է Օքթայը։
Թուրք պաշտոնյան նշել է, որ Բայդենի մեկնաբանությունը պիտի հիմնված լինի պատմության փաստերի ու վկայությունների վրա։ Կրկին խոսելով արխիվները բացելու թուրքական հանրահայտ թեզի մասին՝ Օքթայը նշել է, որ «նույնիսկ տարրական դպրոցի աշակերտներն են հասկանում Անկարայի առաջարկը»՝ ստեղծելու հանձնաժողով պատմաբանների հանձնաժողով, ոչ թե քաղաքական գործիչների։
«Միայն լոբբինգի պատճառով, հայկական լոբբինգին տված խոստումների պատճառով չեք կարող պատմական սխալ որոշում կայացնել և չեք կարող ազգին հռչակել պատասխանատու ցեղասպանության համար։ Ցեղասպանություն բառն ինքնին հեշտ բառ չէ օգտագործելու համար։ Եթե ցեղասպանություն բառն օգտագործվում է, այն պիտի օգտագործվի ԱՄՆ-ի, ոչ թե Թուրքիայի համար»,- հայտարարել է Թուրքիայի փոխնախագահը։

Անդրադառնալով թուրք-ամերիկյան հարաբերություններին՝ Օքթայն ասել է, որ երկու երկրներն արդեն իսկ քննարկում են որոշակի հարցեր։ Նա նշել է, որ մինչ Թուրքիան փորձում է բացել հաղորդակցության ուղիները և հույս ունի, որ այն կարող է նոր սկիզբ լինել հարաբերություններում, Բայդենի քայլը լրացուցիչ բարդություն է առաջ բերել՝ արդեն իսկ դժվարություններ ունեցող հարաբերություններում։

Օքթայը խոստովանել է, որ միշտ էլ կան հնարավորություններ, որոնց վրա երկու երկրները կենտրոնացած են, և ասել է, որ Բայդենն ու Էրդողանը միմյանց հետ խոսել են նույնիսկ ցեղասպանության ճանաչման մասին։
«Նրանք պատրաստվում են հանդիպել հունիսին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում։ Հուսով եմ, որ այն նոր սկզիբ կլինի»,- հավելել է Թուրքիայի փոխնախագահը։
Էմմա Չոբանյան