Թուրքիան ու Հայաստանը հաշտության ոչ մի նշան ցույց չեն տալիս․ The Economist

Լուրեր

31.07.2026 | 23:31
ՀԾԿՀ նախագահը այցելել է «Երևանի ՋԷԿ». քննարկվել են էներգաբլոկի ներկայիս հնարավորությունները
31.07.2026 | 23:15
Ինչպես է Երևանի կենտրոնում բռնկվում ստորգետնյա մալուխը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 22:59
Եվրոպայի Մ18 թիմային առաջնության 6-րդ խաղափուլում Հայաստանի շախմատի թիմը հաղթել է Իսրայելին
31.07.2026 | 22:44
Իտալիան կփակի Իսպանիայի հետ սահմանները՝ Սեուտա միգրանտների հոսքի պատճառով
31.07.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
31.07.2026 | 22:14
Ադրբեջանցի աքսորված բլոգերին Գերմանիայում Բայրամովի և Հաջիևի հետ բախումից հետո «Իրանի գործակալ» են անվանել․ OC Media-ի անդրադարձը
31.07.2026 | 22:00
Պուտինի խոսքը Փաշինյանին օգնեց՝ հաղթել ընտրություններում․ ընդդիմությունը թիրախավորվեց որպես ռուսամետ․ Հակոբ Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 21:43
Ռուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Ադրբեջանի ՄԻՊ-ին և Նիկոլ Փաշինյանին՝ Բաքու հայ գերիներին մարդասիրական այց կազմակերպելու կոնկրետ առաջարկով
31.07.2026 | 21:28
Վահագն Խաչատուրյանը Վարդգես Մահտեսյանին Երախտագիտության մեդալ է հանձնել
31.07.2026 | 21:15
Բաքվի դատարանում հայ գերիների վերաքննիչ բողոքների քննությունն ավարտվել է․ դատավորներն անցել են որոշմանը կայացմանը
31.07.2026 | 21:10
Գնում եմ ԱԺ՝ դառնալու քո պատգամավորը. Արայիկ Հարությունյան
31.07.2026 | 21:00
Ծիրանի արտահանման աշխարհագրությունն ընդլայնվել է, ծավալը՝ հնգակի կրճատվել
31.07.2026 | 20:51
Իսպանիայի վարչապետը միգրանտների հետ կապված ճգնաժամն անվանել է «տարածքային ամբողջականության խախտում»․ հաղորդվում է շուրջ 60,000 մարդու ներխուժման մասին
31.07.2026 | 20:40
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Նոր ընդդիմություն ԱԺ-ում՝ իշխանափոխության խոստումով․ կհաջողվի՞ Փաշինյանին հեռացնել
31.07.2026 | 20:23
Նաուրուն պաշտոնապես հայտարարել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչումը չեղարկելու մասին
Բոլորը

Հանրահայտ The Economist պարբերականն անդրադարձել է Հայաստանի ու Թուրքիայի հարաբերություններին։ Հրապարակման մեջ նշվում է, որ անցյալն ու ներկան հետապնդում են Թուրքիայի ու Հայաստանի հարաբերություններին։ Մեկ դար առաջ Օսմանյան զորքերն իրականացրին Հայոց ցեղասպանությունը, իսկ մի քանի ամիս առաջ Թուրքիան օգնեց Ադրբեջանին՝ պատերազմում հաղթել Հայաստանին։

Աղբյուրը հիշեցնում է, որ տասնամյակներ շարունակ Թուրքիայի ու Հայաստանի միջև սահմանը փակ է։ 2020թ․ դեկտեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «թուրք-հայկական հարաբերություններում նոր դարաշրջանի» հույս հայտնեց, սակայն Ադրբեջանում զորահանդես անցկացվեց, որը տոնում էր Հայաստանի նկատմամբ հաղթանակը։

«Թուրքական զենք օգտագործելով՝ ադրբեջանական ուժերը գրավեցին Լեռնային Ղարաբաղի հատվածները։ Բանակային շարասյուներն անցնում էին Էրդողանի ու ադրբեջանցի նախագահ Իլհամ Ալիևի կողքով ՝ցույց տալով հայկական տանկերի մնացորդները, ինչպես նաև թուրքական անօդաչուները, որոնք հարվածել էին դրանց։ Պարոն Էրդողանն ակնարկեց, որ Հայաստանը, հնարավոր է, դաս է քաղել իր պարտությունից, և ավելի ուշ ենթադրեց, որ Թուրքիան կարող է բացել Հայաստանի հետ սահմանը։ Սակայն նման բան տեղի չունեցավ»,- ասվում է հոդվածում։

Նշվում է, որ տրամադրությունները նորից թեժացան, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ին պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Թուրքիայի ԱԳՆ-ն Բայդենի հայատարարությունն անվանեց «պատմության գռեհիկ խեղաթյուրում»։

The Economist-ը գրում է, որ սրանից Թուրքիայի հարաբերություններն Ամերիկայի հետ չեն տուժի, քանի որ Թուրքիան չի կարող իրեն թույլ տալ մեկ այլ ճգնաժամ ՆԱՏՕ-ի դաշնակցի հետ։ Սակայն թուրք պաշտոնյաները ենթադրում են, որ իրենց երկրի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման առաջարկը կարող է տուժել։

Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանը 1993 թվականին՝ Ադրբեջանին համերաշխություն հայտնելով։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ մարտին The Economist-ի հետ զրույցում ասել է, որ վերաբացումը կթուլացնի Հայաստանի հետ լարվածությունը։ Նա նաև նշել է, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների։

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն էլ հայտարարել է, որ եթե լինի տարածաշրջանային կարգավորում, բոլորը կհաղթեն։ Նա նշել է, որ սահմանների բացումը կօգնի կայունացնել ամբողջ Կովկասը, Հայաստանին կառաջարկվի մուտք ունենալ թուրքական ու այլ շուկաներ՝ կապելով Կասպից ծովին ու Կենտրոնական Ասիային։

Լրատվամիջոցը նշում է, որ Դավութօղլուն Թուրքիայի ԱԳ նախարարն էր, երբ 2009 թվականին Հայաստանն ու Թուրքիան մոտեցան դիվանագիտական հարաբերությունների կարգավորմանը։

Արևմտյան դիվանագետները երկար ժամանակ կարծում էին, որ Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի անդամի ու Հայաստանի միջև կարգավորումը կնվազեցնի Ռուսաստանի ազդեցությունը Կովկասում։ Ըստ լրատվամիջոցի՝ այսօր կարող է լինել հակառակը։ Հայաստանն Արևմուտքի ուղեծիր ներքաշելու փոխարեն՝ հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի հետ կարող է ավելի խորը քաշել Ռուսաստանի ուղեծիր։

«Ռուսաստանի ծրագիրն է՝ բացել Եվրասիական տնտեսական միության ու Թուրքիայի միջև սահմանը»,- ասել է Հայաստանի իշխող կուսակցության պատգամավորներից մեկը։

«Հայաստանը Ռուսաստանի ուղեծրում ավելի շատ է փակված, քան երբևէ։ Եվ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը միայն դա կխորացնի»,- ասել  է քաղաքական վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը:

The Economist-ը նշում է, որ ինչքան էլ թղթի վրա տարածաշրջանային կարգավորումը  լավ թվա, այն անհասկանալի է։

«Որոշ հայ պաշտոնյաներ զգուշորեն են ողջունում Թուրքիայի հետ ուղղակի առևտրի հեռանկարը։ Սակայն քաղաքական շրջանակների, հասարակության մեծ մասը պատրաստ չէ որևէ տեսակի ներգրավման։ Շատերը նաև վախենում են, որ հզոր հարևանը կստիպի հրաժարվել Լեռնային Ղարաբաղից։ Երկիրը, որը 3 մլն բնակչություն ունի, դեռ ցնցված է պատերազմից, Թուրքիայի նկատմամբ վախն ավելի մեծ է, քան անցյալի հիշողությունը»,- գրում է պարբերականն ու մեջբերում հայ պաշտոնյաներից մեկին․ «Այս պատերազմը հրահրվել է Թուրքիայի կողմից ու կառավարվել Թուրքիայի կողմից։ Վստահություն չկա»։

Թուրքիան ու Ադրբեջանը ևս հույս չեն տալիս։

«Ադրբեջանում հաղթանակի շքերթի ժամանակ պարոն Էրդողանը գովերգեց Էնվեր փաշային՝ Հայոց ցեղասպանության ճարտարապետներից մեկին։ Վերջերս էլ պարոն Ալիևը մասնակցում էր «զզվելի «Ռազմավարի պուրակի» բացմանը, որում ներկայացված են վիրավոր հայ զինվորների մանեկեններ՝ մեծ քթերով ու գրոտեսկային դեմքերով, ինչպես նաև պատերազմում զոհված հայ զինվորների սաղավարտները»,- գրում է լրատվամիջոցն ու հարցադրում անում․ «Մնում է միայն կռահել՝ ինչպե՞ս համադրել այս ցուցադրումներն Ադրբեջանի խաղաղության առաջարկների հետ»։

Էմմա Չոբանյան