Վաղը Վրաստանի խորհրդարանը նոր նախագահ կընտրի

Լուրեր

11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վաղը` ապրիլի 27-ին, Վրաստանի խորհրդարանը նոր նախագահ կընտրի, գրում է aliq.ge-ն:

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը խորհրդարանի նախագահի պաշտոնում առաջադրել է վերջին երկու գումարման խորհրդարանների փոխխոսնակ Կախա Կուճավային:

Կանոնակարգի համաձայն, խորհրդարանի նախագահի ընտրության համար անհրաժեշտ է օրենսդիր մարմնի կեսից ավելիի աջակցությունը:

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Վրաստանի խորհրդարանի նախագահը հրաժարական տվեց: Թալակվաձեն իր խոսքում նշել է, որ իշխանության ու ընդդիմության միջև մի քանի ամիս տևող լարված բանակցությունները ավարտվել են համաձայնությամբ և քանի որ այդ բանակցությունների ժամանակ նա խորհրդարանի նախագահ լինելուն զուգահեռ ներկայացնում էր նաև իշխող կուսակցությանը, լավ կլինի որպեսզի քաղաքական գործընթացի ավելի ճիշտ ընթանալու համար լքի խորհրդարանի նախագահի պաշտոնը: