Թուրքիան զգուշացրել է՝ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է խաթարել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը

Լուրեր

13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
13.11.2026 | 20:27
Google-ը ներկայացրել է Gemini 4 Hydrogen արհեստական բանականության նոր մոդելը
13.11.2026 | 20:13
Եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ կոչ են արել խորացնել Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությունն ու ավելացնել գազի մատակարարումները
13.11.2026 | 20:00
Տապալելու ենք Սահմանադրության հանրաքվեն պարզ ձևով՝ 6 ձայն չենք տալու ՔՊ-ին․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:45
Մահ՝ բուժզննումից մեկ ժամ անց․ ո՞վ է ստուգում ավտոբուսի վարորդների առողջական վիճակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:38
Արսեն Գևորգյանին 2 ամսով կալանավորած դատավորը բուն գործով ինքնաբացարկ է հայտնել
13.11.2026 | 19:28
Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով
13.11.2026 | 19:16
ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան
13.11.2026 | 19:00
Ի՞նչ անենք, որ ՌԴ-ն չգազազի․ ինքը չպետք է ՀՀ-ի ներքին գործերին խառնվի, մենք ենք որոշում՝ ինչպես շփվել այլ երկրների հետ. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիան զգուշացնում է ԱՄՆ-ին, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է հետևանքներ ունենալ ու խոչընդոտել Հայաստանի հետ հարաբերությունների հնարավոր կարգավորման ջանքերին։ Այս մասին գրում է Middle East Eye-ը։

Նշվում է, որ մի շարք ամերիկյան պարբերականներ հրապարակումներ են արել այն մասին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շաբաթ օրը խորհրդանշական ելույթում  սպանությունների 106-րդ տարելիցին կճանաչի այն որպես «ցեղասպանություն»՝ դառնալով ԱՄՆ առաջին նախագահը, որը դա կանի։ Բացի այդ՝ Բայդենը դեռ հեռախոսազրույց էլ չի ունեցել իր թուրք գործընկերոջ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Հրապարակման մեջ ասվում է, որ թուրք պաշտոնյաները գտնում են, որ ԱՄՆ-ի այս քայլն անարդյունավետ կլինի ու ավելի կթուլացնի կապերը, որոնք արդեն իսկ վնասվել են  հակասությունների պատճառով, այդ թվում՝ Անկարայի կողմից  Անկարայի կողմից ռուսական S-400 համակարգերի գնման հետևանով։

Թուրք բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը լրատվամիջոցին ասել է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո իրական հնարավորություն կա Հայաստանի ու Թուրքիայի միջև հաշտեցման։

«Մենք կցանկանայինք կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։ Մենք դրական շարժ ենք տեսնում և կարող ենք բացել սահմանները։ Եթե Ամերիկան 1915 թվականին իրադարձություններն անվանի «ցեղասպանություն» այս պայմաններում, դա կարող է սաբոտաժի ենթարկել Կովկասում ամբողջ գործընթացը»,- ասել է թուրք բարձրաստիճան պաշտոնյան։

Նա նաև նշել է, թե Էրդողանի արտաքին քաղաքական հարցերով խորհրդականը նույն մեսիջն անցյալ ամիս փոխանցել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանին։

«Մենք հիշեցրել ենք, որ ցանկացած իրադարձություն կարող է «ցեղասպանություն» համարվել դատարանի որոշումից հետո, ինչպես եղել է Ռուանդայում ու Սրեբրենիցայում։ Ուստի չկա իրավական որևէ հիմք ԱՄՆ-ի այս ճանաչման։ Տերմինաբանությունը նույնպես ստեղծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, 1915 թվականի իրադարձություններից տասնամյակներ անց»,- ասել է պաշտոնյան։

Լրատվամիջոցը նաև հիշեցնում է, որ ավելի քան 30 երկիր ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Պատմաբաններն ասում են, որ ավելի քան 1․5 մլն հայեր են սպանվել Օսմանյան կայսրության տարածքներում՝ համակարգված տեղահանությունների, սովի ու սպանությունների արդյունքում։

Էմմա Չոբանյան