Թուրքիայից վտանգը զգացմունքային չէ, այն իր հզոր էկոնոմիկայով տնտեսապես կգրավի Հայաստանը․ Գագիկ Մակարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 13:04
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
Բոլորը

Հայաստանի տնտեսական իրավիճակի, պարենային անվտանգության թեմաների շուրջ Factor TV-ի տաղավարում զրուցել ենք Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի հետ

-Պարո՛ն Մակարյան, սկսենք ընտրություններից։ Դրանք պլանավորված են հունիսի 20-ին, և ստացվում է, որ տարվա առաջին կեսին տնտեսությունը սպասողական վիճակում է։ Սա ի՞նչ վտանգներ է ստեղծում։

-Նախկին ընտրությունների փորձառությունից ելնելով՝ ես կասեի՝ ոչ միայն կեսը, այլ տարվա 75 տոկոսն է գտնվում սպասողական վիճակում, որովհետև երբ կառավարությունն ընտրություններից հետո ձևավորվի, անշուշտ, մենք նաև պետք է ենթադրենք, որ մինչև 100 օր նրանք պետք է աշխատեն, փորձառություն ձեռք բերեն, որոշակի ծանոթանան իրենց ոլորտին։

Ինչ-որ արդյունքներ պետք է ակնկալել տեսնել ոչ շուտ, քան սեպտեմբերին։ Վերջին եռամսյակում էլ արդեն տարին ավարտելու, ամփոփելու ժամանակն է գալիս, սկսվում է նաև մյուս թվականի պետական բյուջեի նախապատրաստական աշխատանքը։ Այսինքն՝ ես համարում եմ, որ 2021 թվականը ոչ այդքան արդյունավետ է ՀՀ պատմության մեջ։

-Եթե բիզնեսի տեսանկյունից նայենք, ընտրություններից հետո նրանք կարո՞ղ են, ի վերջո, հասկանալ՝ ինչ է կատարվում, սկսել իրենց աշխատանքը, չսպասել կառավարության ամբողջական կազմավորմանը։

-Իհարկե, կառավարության ընտրությունը շատ որոշիչ է, որովհետև կառավարության անձերն իրենց կենսագրությունով, իրենց պատմությունով, իրենց անցած ուղիով կամ գիտելիքներով, նաև ընտրական ծրագրերով որոշակի հույսեր և սպասելիքներ կառաջացնեն, թե այդպիսի կառավարությունն ինչպես կարող է աշխատել, ենթադրաբար։

Դա որոշակի հանգստություն կառաջացնի բիզնեսի մեջ, որոշակի սպասելիքներ կարդարանան, որովհետև այսօր բիզնեսն անհանգիստ վիճակում է, սպասողական է, իր ներդրումների տեսանկյունից շատ կամուկացի մեջ է՝ տեղական արտադրողների մասին է խոսքը, տեղական բիզնեսի։

-Եղել են հետազոտություններ, որոնք ասում են, թե որքան տնտեսությունը կաճի կամ չի աճի թուրքական սահմանի բացման դեպքում։ Դուք այստեղ ի՞նչ հեռանկարներ եք տեսնում։

-Ես Թուրքիայի տնտեսությունը լավ եմ ուսումնասիրել։ Թուրքիան հզոր էկոնոմիկա ունի, նա շատ ուշադրություն է դարձնում որակի վրա։ Պատահական չէ, որ 5 ոլորտներում Թուրքիան աշխարհում առաջատար հնգյակների մեջ է՝ ցեմենտ, մեքենաշինություն, դեղագործություն, տեքստիլ, տուրիզմ։ Այդ պետությունը նաև էժան աշխատուժի շնորհիվ բավական էժան, որակյալ ապրանքներ է թողարկում։

Այս բոլորը պետք է հաշվի առնել, հետևաբար՝ մենք կարող ենք տարբեր ոլորտներ ոչնչացնել։ Դեղագործական առումով էքսպանսիայի կենթարկվենք, տեքստիլի առումով կենթարկվեն, մրգեր-բանջարեղենի, գյուղմթերքների, մեքենաշինության, կենցաղային սարքավորումների առումով՝ նույնպես։

-Այսինքն՝ վտանգը միայն զգացմունքային չէ։

-Զգացմունքային չէ։ Թուրքիայի հզոր էկոնոմիկան տնտեսապես կգրավի նաև։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան