Կոնկրետ հայ գերիների հարցն առանձին է քվեարկվել, ՌԴ-ի քվեարկությունն անակնկալ էր. Էդմոն Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.05.2024 | 22:23
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
18.05.2024 | 20:00
Ճանապարհից հետ է ընկել․ օրեր անց փրկարարները գտել են սպանված. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2024 | 19:38
Թուրքմենստանի մշակույթի նախարարի հետ քննարկվել է հայկական եկեղեցու վերականգնման հարցը
18.05.2024 | 19:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
18.05.2024 | 19:00
Սարյանն ապրում էր ոչ պակաս ծանր ժամանակներում, բայց լավատես էր, չէր նեղանում հայրենիքից. Բելլա Իսահակյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2024 | 18:35
Վրաստանի նախագահը վետո է դրել օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա
18.05.2024 | 18:24
Մարտահրավերներով լի ժամանակաշրջանում առավել, քան կարևոր է համախոհ գործընկերների հետ կապերի խորացումը. Միրզոյան
18.05.2024 | 18:16
Հայտնի են «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարի հաղթողները
18.05.2024 | 17:55
Կենտրոն վարչական շրջանի և Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
18.05.2024 | 17:35
Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետ
18.05.2024 | 17:19
Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի կրթության նախարարին է ներկայացրել ՀՀ կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները
18.05.2024 | 16:58
Դեսպան Գալստյանն ու Ամիրա Միհայլեսկուն քննարկել են Ֆրանկոֆոնիայի բնագավառում երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները
18.05.2024 | 16:39
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
18.05.2024 | 16:17
Միրզոյանը Շվեյցարիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները
18.05.2024 | 15:55
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բակերում նորոգվում և կառուցվում են ֆուտբոլի դաշտեր
Բոլորը

Մինչ այս պահը մեզ երբևէ չի հաջողվել կազմակերպել այս մակարդակի քննարկում. միայն այն հանգամանքը, որ հայ գերիների հարցը հրատապ է համարվել և առանձին է քվեարկվել, դա, կարծում եմ, մեծ ձեռքբերում է: Factor.am-ի հետ տեսակապով զրույցում այս մասին նշեց ԵԽԽՎ-ում հայաստանյան ներկայացուցիչ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Մարուքյանի խոսքով՝ քննարկումը կարելի է արդյունավետ համարել, եթե դրա արդյունքում միջազգային ճնշումն ուժեղանա Ադրբեջանի նկատմամբ, և Ադրբեջանը վերադարձնի Հայաստանի քաղաքացիներին:

Անդրադառնալով դիտարկմանը, որ հայ ռազմագերների հարցը ԵԽԽՎ նիստի օրակարգում ներառելու հարցի վերաբերյալ քվեարկության ժամանակ ՌԴ պատվիրակության անդամները «դեմ» և «ձեռնպահ» են քվեարկել, ինչը քննադատության առարկա է դարձել, Մարուքյանը նշեց, որ ՌԴ պատվիրակության քվեարկությունը անակնկալ էր նաև հայաստանյան պատվիրակության համար: «Ռուսական կողմի պաշտոնական դիրքորոշումը և քվեարկությունը իրար հետ չհամընկան: Հույս ունեմ իրենք կպարզաբանեն, թե ինչու են այդպես քվեարկել: Այսօրվա նիստը շանս է, որ այդ հարցը պարզաբանվի ՌԴ պատվիրակների կողմից»:

Հիշեցնենք,  որ հայ գերիների ու տեղահանված անձանց հարցը ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում ներառելուն, ռուս պատվիրակներից մի քանիսից  բացի, թուրքերն ու ադրբեջանցիներն են դեմ  քվեարկել, ինչպես նաև Սերբիայի ներկայացուցիչներից մի քանիսը:
Օրակարգում հարցի ներառմանը կողմ է արտահայտվել 93 պատգամավոր, դեմ` 21, ձեռնպահ` 18: Դեմ քվեարկածներից 5-ը ռուսական պատվիրակության անդամներն են եղել, իսկ ևս 7-ը ձեռնպահ են մնացել։

Մանրամասները՝ տեսանյութում: