ԱԽ քարտուղարը նոր փակագծեր է բացում Օնիկ Գասպարյանի և Փաշինյանի՝ փոխադարձ մեղադրանքների շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.12.2024 | 20:00
Պետական պարտքի կրկնապատկումն ու պարտքը չավելացնելու Փաշինյանի խոստումը. Փա՞ստ, թե փուստ
21.12.2024 | 19:38
Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել
21.12.2024 | 19:00
Մեզանում ահավոր անճաշակ, ոչ հայի մասին հարմոնիաներով երգերը շատ են, կանգ առնել է պետք. Էմմա Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.12.2024 | 18:30
Լոնդոնում Ալիևի ընտանիքին պատկանող շքեղ գույքը թաքցվում է օֆշորներում․OCCRP
21.12.2024 | 17:53
Մարտունի-Գավառ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, որոնցից մեկն այրվել է
21.12.2024 | 17:27
Գերմանիայում սուգ է հայտարարվել Մագդեբուրգում ահաբեկչության զոհերի հիշատակին
21.12.2024 | 16:49
Վթար Երզնկա գյուղում. կան տուժածներ
21.12.2024 | 16:28
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.12.2024 | 15:55
Այս գիշեր Երևանում հնարավոր է թույլ ձյուն տեղա
21.12.2024 | 15:32
Խորապես վշտացած եմ Մագդեբուրգում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ ՀՀ նախագահ
21.12.2024 | 15:05
Հաագայում քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել ՀՀ-ի և Նիդերլանդների ԱԳՆ-ների միջև
21.12.2024 | 14:44
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրենին
21.12.2024 | 14:35
Ջերմուկում կանցկացվի ամանորյա բացօթյա համերգ և Սուրբ Ծննդյան տոնավաճառ
21.12.2024 | 14:10
Թուրքիայի և Գերմանիայի ԱԳ նախարարների հանդիպմանն անդրադարձ է կատարվել Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացին
21.12.2024 | 13:49
Սուրբ Ծննդյան գիշերը Երկրի վրայով կթռչի 2024 XN1 աստերոիդը՝ 10 հարկանի շենքի չափով
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցն է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը

-Պարո՛ն Գրիգորյան, Անվտանգության խորհրդի գրասենյակը երեկ գաղտնազերծեց նիստից փաստաթղթեր, որոնք գալիս են հաստատելու վարչապետի խոսքը, ըստ որի՝ Օնիկ Գասպարյանը պատերազմի չորրորդ օրը ռազմական գործողությունները կանգնեցնելու առաջարկ չի արել։ Ինչո՞ւ հենց հիմա հրապարակեցիք, և ոչ՝ նոյեմբերի 18-ին։

-Նախ՝ պետք է հիշենք, թե նոյեմբերի 17-ին Հայաստանում ներքաղաքական ինչպիսի իրավիճակ էր, և կարծում էինք, որ Հայաստանի համար ամենակարևոր խնդիրն այդ պահին հենց այդ հարցի լուծումը չէր։ Մենք համոզված էինք, որ ճշմարտությունն ամեն դեպքում ջրի երես է դուրս գալու և դրա համար մի քիչ համբերելը խնդիր չի առաջացնի։ Ես ասեմ նաև մի փոքր դետալ՝ Օնիկ Գասպարյանը Շտաբի պետ էր, և դա հրապարակելու համար տեխնիկական խնդիրներ էր առաջանալու։

-Ինչի՞ մասին է խոսքը, երբ ասում եք տեխնիկական խնդիր էր առաջանալու։

-Այսինքն՝ գործընթաց կար իրավական, որին նաև Շտաբի պետն էր մասնակցություն ունենալու։ Բայց այստեղ ամենակարևորն ուրիշ հարց է՝ ներքաղաքական իրավիճակն էր, և մենք գտնում էինք, որ ամեն դեպքում՝ ճշմարտությունը ջրի երես է դուրս գալու և կարող ենք մի քիչ էլ համբերել, երբ ժամանակը գա՝ սրա մասին ավելի կոնկրետ կխոսենք։

-Ի՞նչ իրավական գործընթացի պետք է մասնակցեր Օնիկ Գասպարյանը՝ այս տեղեկություններն այն ժամանակ հրապարակելու համար։

-Օրենքի պահանջ կա՝ որևէ փաստաթուղթ հրապարակելու համար գործընթաց անցնենք։ Այդ ժամանակ Շտաբի պետն այդ գործընթացին մասնակից էր լինելու։

-Այսպիսի հակադարձում կա իշխանությունները Օնիկ Գասպարյանի՝ նոյեմբերի 17-ի հայտարարությունները որոշեցին հերքել, երբ նա սկսեց պահանջել վարչապետի հրաժարականը, այսինքն՝ նրան լռեցնելու նպատակ ունեք։ Փաստ է, որ մինչ այդ չեք հերքել Շտաբի պետին, ինչպե՞ս կպատասխանեք այս մեղադրանքին։

-Այս արձանագրությունները հրապարակում ենք ո՛չ թե, որ Օնիկ Գասպարյանը սկսել է մեզ քննադատել կամ հրաժարական պահանջել․ Օնիկ Գասպարյանն առաջին քայլը կատարեց փետրվարի 25-ին, դրա նախերգանքը եղել է նոյեմբերի 17-ին։ Այսինքն՝ նոյեմբերի 17-ի հայտարարությունը փետրվարի 25-ի՝ Օնիկ Գասպարյանի և մնացած գեներալների նախերգանքն էր, և մենք այդ ժամանակ չենք պատասխանել։ Ամբողջ խնդիրները լուծվել են, այսպես ասած՝ ռազմական հեղաշրջումը կասեցվել է և գիտեք, որ այս պահին ռազմական հեղաշրջման արդյունքները վիճարկվում են Վարչական դատարանում։ Նոյեմբերի 17-ի հայտարարությունը, որ արել է Օնիկ Գասպարյանը, կարելի է ասել՝ ամբողջովին իրականությունից կտրված է, ես այսպես կձևակերպեի՝ քանի որ անցյալում տարբեր բաներ է խոսել, ինձ մոտ տպավորություն կար՝ ինքը փորձում է անցյալը խմբագրել, որովհետև այդ հայտարարությունում արված մտքերի գրեթե մեծամասնությունը հակասում է իրականությանը։

-Օնիկ Գասպարյանին քաղաքական իշխանությունը մեղադրել է Սերժ Սարգսյանի հրահանգով ռազմական հեղաշրջման փորձի մեջ։ Ըստ վարչապետի՝ 2020-ի դեկտեմբերի 19-ին Օնիկ Գասպարյանը ընդունելություն է խնդրել Սերժ Սարգսյանից, նախագահի հետ հանդիպումից հետո հանդիպել է Սերժ Սարգսյանին։ Եթե կան ապացույցներ, եթե կա ձայնագրություն, ինչո՞ւ չի հրապարակվում։

-Նախ՝ մի բան պետք է հաշվի առնել՝ այն, ինչ մենք ենք ասում, հիմնավորված է տարբեր ձևերով։ Այստեղ մի կարևոր բան էլ կա Օնիկ Գասպարյանի հայտարարության հետ կապված․ ես մի հետաքրքիր դետալ ասեմ, որը շատ յուրահատուկ է, և կարիք կա այս առումով պատասխանելու ավելի լայն կոնտեքստում։  Օնիկ Գասպարյանը մասնակցել է Հայաստանի կարևոր գործընթացներին, ես նկատի ունեմ նոյեմբերի 10-ից հետո, բայց որևէ անգամ հանրությունը նրան չի տեսել։ Չկա մի դեպք, որ Օնիկ Գասպարյանը հանրության հետ ուղիղ խոսացած լինի, հանրությունը տեսնի նրան։ Օնիկ Գասպարյանը պարզաբանումներ է տարածել,  բայց երբեք նրա խոսքը չենք լսել։ Եվ երբ փորձում ենք այս փաստերը վերլուծել, շատ հակասող բաներ կան․ օրինակ ասում է՝ նշանակումից մի քանի օր հետո կայացած անվտանգության խորհրդի նիստում զեկուցել է, բայց ինքը այդտեղ զեկույց չի ունեցել, ասում է, որ չորրորդ օրն ասել է՝ պատերազմը պետք է կանգնեցնել, իր զեկույցը հրապարակում ենք, տեսնում ենք, որ սխալ է ասել։ Ասում է, թե ինքն այն ժամանակ ասել է՝ դիվանագիտական քայլեր է պետք ձեռնարկել, իր զեկույցը ստուգում ենք՝ որևէ բառ չկա դիվանագիտության մասին, սկսում ենք մտածել՝ կարո՞ղ է ինչ-որ մեկն է այս հայտարարություններով զբաղվում, որը պատասխանատվություն չի կրում և ուղիղ չէ։ Եվ ֆեյսբուքում ֆեյք է լինում, նա անպատասխանատու է չէ՞ գործում, էս դեպքում էլ այն մարդիկ, որ կանգնած են հետևում, պատասխանատվություն չեն զգում՝ ինչ է կատարվել, որովհետև ասում եմ՝ փաստերը մենք հրապարակել ենք։ Հստակ ապացույցներ կան, որ Օնիկ Գասպարյանի՝ նոյեմբերի 17-ին հրապարակած հայտարարությունը մեծ մասով իրականության հետ որևէ աղերս չունի։ Եվ այս առումով՝ Օնիկ Գասպարյանը հանրության հետ ուղիղ չի խոսում։ Եվ երբ մենք ինչ-որ բան ենք ասում, դրա հիմքում կան լայն ապացույցներ։

-Օնիկ Գասպարյանն առաջին անգամ ե՞րբ ասաց, որ պետք է պատերազմը կանգնեցնել։

-Առաջին անգամ, ո՛չ միայն Օնիկ Գասպարյանը․․․ քննարկում լայնածավալ եղել է հոկտեմբերի 19-ին, որտեղ մասնակցել են նաև ընդդիմադիր խմբակցության ղեկավարները։ Այդ քննարկումն ավելի լայն կազմ է ունեցել, բացի խորհրդի անդամներից նախագահը ևս եղել է, Կաթողիկոսը ևս եղել է։

Այսինքն՝ 20 օրից ավելի պատերազմը շարունակվում էր՝ մենք մտադիր չէի՞նք կանգնեցնել պատերազմը։

-Առաջին անգամ Անվտանգության խորհրդի նիստում Շտաբի պետի զեկույցների հիման վրա․․․ մի հետաքրքիր բան էլ ասեմ՝ 2-3 օրվա մեջ պատերազմը կանգնեցնելու միտքը, որ Օնիկ Գասպարյանը վերագրում է սեպտեմբերի 30-ին, հնչել է հոկտեմբերի 19-ին և այդ ժամանակ նույնիսկ օրինակներ է բերել, ռինգի օրինակ է բերել, բոքսի օրինակ է բերել և ասել է, որ 23 օր շարունակ բոքսի ռինգում քեզնից ուժեղի հետ կռվում ես, դժվար է շարունակել։ Այդ միտքը հնչել է այդ ժամանակ և Անվտանգության խորհրդում կոնսենսուս է ձևավորվել, որ գնում ենք այդ ճանապարհով։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Ռոբերտ Անանյան