Սամվել Ալեքսանյանը մասնակցե՞լ է Ադրբեջանի փոխվարչապետի հետ հանդիպմանը․ նրան պատկանող մեքենան՝ Աղվերանից հեռացող ավտոշարասյան մեջ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Քիչ առաջ Աղվերանում ավարտվեց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունների հանդիպումը։ Այս մասին տեղից հայտնում է Factor TV-ի լրագրողը։

Մեր տեսախցիկն արձանագրել է, որ հանդիպումից հեռացող մեքենաների թվում է նաև գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող, 2025 թվականի արտադրության Rolls-Royce մակնիշի ավտոմեքենան։ Factor TV-ն փորձեց գործարարից ճշտել՝ արդյո՞ք ինքը ևս մասնակցում էր հանդիպմանը, սակայն, մեր զանգերն անպատասխան մնացին։

Մեր տեղեկություններով ավելի վաղ Սամվել Ալեքսանյանի հետ քննարկվել է Ադրբեջան շաքարավազ արտահանելու տարբերակը։ Իսկ այս հանդիպման օրակարգի մասին ոչ Երևանը, ոչ Բաքուն պաշտոնական տեղեկություններ առայժմ չեն հայտնում։

Նշենք, որ Գրիգորյանի և Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունները ղեկավարում են սահմանազատման հարցերով հանձնաժողովները։

Նարեկ Կիրակոսյան