Լա՛վ է, Սամվել Կարապետյանը վերջապես ասաց՝ Քոչարյանի և Ծառուկյանի հետ կոալիցիա կկազմեն, վատ է՝ չասաց ով է վարչապետի թեկնածուն․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.07.2026 | 06:06
ԱԱ-2026. ԱՄՆ-ի հավաքականը շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 02:50
ԱԱ-2026. Բելգիան կամային հաղթանակ տարավ 0:2-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 22:57
ԱԺ պատգամավորի երդման տեքստը կփոփոխվի․ օրենքի նախագիծը դրական եզրակացություն է ստացել
01.07.2026 | 22:41
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին
01.07.2026 | 22:26
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
01.07.2026 | 22:05
ԱԱ-2026. Անգլիան դժվարությամբ դուրս եկավ 1/8 եզրափակիչ, Հարի Քեյնը՝ հաղթական դուբլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 22:00
Ուրսուլա ֆոն դեր Լայենը գալիս է լուրջ ծրագրով՝ աջակցելու ՀՀ-ին․ ՌԴ-ն հակահայկական է՝ սահմանափակումներ մտցրեց․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 21:57
Պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել
01.07.2026 | 21:39
Թրամփը հայտարարել է, որ Իրանի ապամիջուկայնացման գործընթացը «լավ է ընթանում»
01.07.2026 | 21:25
ԵՄ-ն 200 մլն եվրո կհատկացնի Հարավային Կովկասում կապի նախագծերի, 20 մլն եվրո՝ խաղաղությանն ուղղված նոր ծրագրի համար․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
01.07.2026 | 21:13
Վարչական դատարանը բավարարել է Մայր Աթոռի հայցն ընդդեմ ոստիկանության
01.07.2026 | 20:51
Ռուսաստանը սկսել է բենզին ներմուծել Հնդկաստանից. Reuters
01.07.2026 | 20:47
Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ Ալիևը՝ ԵՀ նախագահին
01.07.2026 | 20:36
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց «Ինտերի» հետ պայմանագիրը
01.07.2026 | 20:30
Եթե ՌԴ-ն գազն անջատի, ՀՀ-ն պիտի ԵՄ-ից գնի այն գազը, որն իրենք Ադրբեջանից են գնել․ դա փրկօղակ կլինի․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի՝ Երևան կատարած այցի, Ստեփանակերտում եկեղեցու քանդմանն իշխանության արձագանքի, ընտրական գործընթացների և արտաքին մարտահրավերների շուրջ Factor TV-ն զրուցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։

Անդրադառնալով Մուստաֆաևի այցի օրակարգին՝  Եղոյանը նշեց, որ կոնկրետ մանրամասներ հայտնել չի կարող. «Երեկոյան կլինի հաղորդագրություն, ճիշտ էլ չի լինի՝ ես այդ մասին ասեմ։ Բայց մոտավոր շրջանակը հարցերի պարզ է, դուք դրանք նշեցիք [սահմանազատում, ապաշրջափակում, առևտուր]»։ 

Պատգամավորի ուշադրությունը հրավիրեցինք իշխանության հասցեին հնչող մեղադրանքներին, թե ինչու բողոք չեն ներկայացվում Ստեփանակերտում եկեղեցու քանդման առնչությամբ, Եղոյանն արձագանքեց՝ խնդիրը դնելով արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթությունների համատեքստում։

«Խոսքը հետևյալի մասին է. ո՞ր հարցերն են այս պահին ընդգրկվում այսօրվա արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններում։ Այսօրվա մասին ենք մենք խոսում։ Փոխարենը դուք մոռացաք, որ վարչապետն իր ասուլիսի ժամանակ ասաց, որ «ինչ չափով, որ չափես, այդ չափով քեզ կհատուցվի»։ Դա նշանակում է, որ եթե մենք գնում ենք խաղաղության հաստատման, պետք է հաշվի առնենք, որ երկու կողմ ենք և կատարենք գործողություններ, այսինքն՝ խոսքն ուղղված էր նաև Ադրբեջանին։ Պետք է կատարենք գործողություններ, որոնք նպաստում են այդ խաղաղության օրակարգի կայացմանը, հաստատմանը։ Այս օրերի մասին է։ Այս օրերին, այո՛, վարչապետն ասաց, որ այս, հիմա… Քաղաքական գործունեությունը, քաղաքական օրակարգերն ունեն որոշակի հերթականություն»։

Նա հավելեց, որ գնահատական կա, սակայն այն այսօր միջազգային քննարկման առարկա չի դառնում։ «Հնչեց բարձր, ուղղակի դուք դա պետք է կարողանաք լսել։ Ո՛չ հնչեց, ո՛չ այն բառապաշարով և ո՛չ այնպես, ինչպես դուք կուզենայիք դա լսել, բայց հնչեց»։

Արձագանքելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հայտարարություններին՝ Եղոյանը նշեց. «Պարոն Կարապետյանն իր քաշից շատ ավելի ծանր բառապաշար և տերմինաբանություն է օգտագործում, որը չի համապատասխանում իր քաշային կատեգորիային ՀՀ-ի քաղաքական դաշտում։ Ինքը շփոթում է բիզնես հարաբերությունները, ֆինանսական հարաբերությունները քաղաքական հարաբերությունների և քաղաքական կշիռների հետ»։

Անդրադառնալով Կարապետյանի կողմից իշխանությանը «փոքրիկ խմբակ» որակելուն՝ նա ասաց. «Այնտեղ այնքան, գիտե՞ք, քաղաքական… ի՞նչ ձևակերպեմ էլի, քաղաքական բոբիկություն կա այդտեղ, որ ընդհանրապես Հայաստանում նույնիսկ ընդդիմությունը փոքրիկ խմբակ չի։ Բա եթե մենք ենք փոքրիկ խմբակ, բա իրենք հունիսի 7-ից հետո ի՞նչ են լինելու։ Եթե մենք ենք փոքրիկ խմբակ, իսկ իրենք ի՞նչ են լինելու, փոքրագո՞ւյն»։

Ի պատասխան այն դիտարկման, թե Սամվել Կարապետյանը կալանավորվել է եկեղեցին պաշտպանելու իր խոսքից հետո, Եղոյանը պարզաբանեց. «Իրականում այդպես չէր։ Այդ օրը եղել է արտահայտություն, որը մեր իրավապահները գնահատել են որպես իշխանության զավթման կոչ։ Դա եկեղեցու հետ որևէ… եկեղեցու մասին իր ասած խոսքերի հետ, այդ խոսքերի համար չի ինքը կալանավորվել։ Ինքն այն մյուս խոսքերի համար է կալանավորվել՝ իրենց ձևով, քաղաքական պրոցեսների, և ինչպես հիմա տեսնում ենք, իրենք ամեն դեպքում իրենց ձևով են դա անում»։

Վերլուծելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը՝ ռուսական անձնագրով կալանավորված անձի համար միջնորդելու մասին, Եղոյանն ասաց, որ դրանից ՔՊ-ում երջանիկ չեն. «Ես կուզենայի, որ դա չդառնար Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում առևտրի առարկա։ Իսկ միջպետական հարաբերություններն առևտուր են»։

Խոսելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի, Կանադայի վարչապետի և եվրոպացի այլ առաջնորդների սպասվող այցերի ու Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի մասին՝ պատգամավորը նշեց. « Հիմա, եթե այս բոլոր ձեր նշած անձինք՝ Եվրոպական քաղաքական համայնքի անդամների ղեկավարները, եթե իրենք, օրինակ, պաշտպանում են խաղաղության օրակարգը, եթե իրենք կողմ են տարածաշրջանում խաղաղ զարգացմանը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմանը, մենք մեղավո՞ր ենք, որ իրենք էլ են կողմ դրան, մենք էլ ենք կողմ դրան, այն պայմաններով, ինչ պայմաններով, որ գրված է նախաստորագրված խաղաղության համաձայնագրում, որը ընդդիմությունը ցանկանում է վերաբանակցել»։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան