ՄԱԿ-ը հայտնում է, որ Իրանում պատերազմի սկզբից ի վեր մահապատժի է ենթարկվել առնվազն 21 մարդ, ձերբակալվել՝ 4000-ը

Լուրեր

25.10.2026 | 11:38
Ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ. ԿԸՀ
25.10.2026 | 11:25
Ինչ իրավիճակ է Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 10:44
Սևան համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
Բոլորը

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակի  տվյալներով՝ Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի սկզբից ի վեր մահապատժի է ենթարկվել առնվազն 21 մարդ, իսկ ձերբակալվել՝ 4000-ը, գրում է CNN-ը։

Մահապատիժները կատարվել են Իրանի կողմից այլախոհության դեմ պայքարի ֆոնին, մասնավորապես՝ «ազգային անվտանգության հետ կապված մեղադրանքների» միջոցով, այսօր հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Տյուրքը։

Գործակալությունը հայտնել է, որ առնվազն ինը մարդ մահապատժի է ենթարկվել 2026 թվականի հունվարի բողոքի ցույցերի կապակցությամբ, տասը՝ ընդդիմադիր խմբավորումներին ենթադրյալ անդամակցության համար, իսկ երկուսը՝ լրտեսության մեղադրանքով։

Փետրվարի 28-ից ի վեր «Իրանում ազգային անվտանգության հետ կապված մեղադրանքներով, ըստ գնահատականների, ձերբակալվել է ավելի քան 4000 անձ»։

Հայտարարության մեջ ասվում է, որ ձերբակալվածներից շատերը բռնի կերպով անհետացել են, խոշտանգվել կամ ենթարկվել են «դաժան, անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի»։

«Ես սարսափած եմ, որ հակամարտության արդեն իսկ ծանր հետևանքներից բացի, Իրանի ժողովրդի իրավունքները շարունակում են խլվել իշխանությունների կողմից՝ դաժան և բռնի ձևերով», – ասել է Տյուրքը։

Նա նաև  կոչ է արել Իրանի իշխանություններին դադարեցնել հետագա մահապատիժները և սահմանել մահապատժի կիրառման մորատորիում, նաև լիովին ապահովել պատշաճ դատավարության և արդար դատաքննության երաշխիքները, ինչպես նաև անհապաղ ազատ արձակել կամայականորեն ձերբակալվածներին։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի