Փարիզի Աստվածամոր տաճարը 2024-ից բաց կլինի այցելուների համար․ Էմանուել Մակրոն

Լուրեր

23.11.2026 | 16:27
Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստն ուշագնաց է եղել խաղից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 16:19
27 անշարժ գույք, Range Rover և 380 հազար դոլար․ Աբովյանի համայնքապետ Էդուարդ Բաբայանի հայտարարագիրը
23.11.2026 | 16:11
Փաշինյանին փոխանցվել է Թրամփի հետ հանդիպման և ԱՄՆ Ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելու հրավերը
23.11.2026 | 16:08
Ստամբուլում ազատության մեջ շրջող առյուծ են որոնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 16:04
Մեծ հնարավորությունները սկսվում են փոքր համայնքներից. FEMINNO 2026-ը նոր հարթակ ստեղծեց մարզերի երիտասարդների համար
23.11.2026 | 16:00
Դատախազությունը պահանջում է համայնքին վերադարձնել Իջևանի շուրջ 202 մլն դրամ արժողությամբ տուրիստական բազան
23.11.2026 | 15:52
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը պայմաններ կստեղծի տարածաշրջանում իտալական ներդրումների ծավալի ավելացման․ Իտալիայի ԱԳ նախարար
23.11.2026 | 15:44
Մեդվեդևը նշել է ՌԴ-ի կողմից կանխարգելիչ միջուկային հարված հասցնելու  պայմանը
23.11.2026 | 15:36
Ջամալ Մուսիալան դարձյալ ուշագնաց է եղել
23.11.2026 | 15:26
Ադրբեջանի համար կարևորը ՀՀ նոր Սահմանադրությունում տարածքային պահանջների բացակայությունն է․ Բայրամով
23.11.2026 | 15:19
Խաղաղությունն ամրագրվում է որպես Հայաստանի արտաքին քաղաքականության նպատակ․ ինչ է փոխվում նոր Սահմանադրությամբ
23.11.2026 | 15:10
Ազդարարվեց TRIPP-ի պաշտոնական մեկնարկը // Թրամփը Փաշինյանին Սպիտակ տուն է հրավիրել․ ԼՈՒՐԵՐ
23.11.2026 | 15:04
Երդվյալ ատենակալների ինստիտուտ՝ ՀՀ-ում․ նոր Սահմանադրությամբ առաջարկվող փոփոխությունները
23.11.2026 | 14:56
35 տարեկանից՝ նախագահի թեկնածու, վետոյի իրավունք․ ինչ փոփոխություն է առաջարկվում Սահմանադրության նախագծում նախագահի ինստիտուտի առնչությամբ
23.11.2026 | 14:49
Ալիևն ու Իտալիայի ԱԳ նախարարը ՀՀ-Ադրբեջան կարգավորումն ու TRIPP նախագիծն են քննարկել
Բոլորը

Ֆրանսիան գիտի՝ ինչպես հաղթահարել փորձությունները։ Փարիզի Աստվածամոր տաճարը 2024-ից կվերամիավորվի իր հավատացյալների և այցելուների հետ։ Այս մասին Ինստագրամի իր էջում հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Հիշեցնենք՝ 8․5 դարի պատմություն ունեցող տաճարում 2019-ի ապրիլի 15-ին հրդեհ էր բռնկվել։ Ըստ նախնական վարկածի՝ պատճառը տեղում իրականացվող վերանորոգման աշխատանքներն էին։

93 մետր բարձրությամբ սայրաձողի հիմքում բռնկված հրդեհը տարածվել էր փայտաշեն տանիքով։ Արդյունքում՝ ամբողջությամբ այրվել ու փլուզվել էր տաճարի գմբեթը։

Հրդեհից մեկ տարի անց, Ֆրանսիայի նախագահը հայտարարեց որ, չնայած կորոավիրուսային համավարակին, անելու են ամեն բան, որպեսզի տաճարը 5 տարում վերականգնելու ծրագրից շեղում չլինի։

Տարեկան 13 միլիոնից ավելի զբոսաշրջիկի հյուընկալող Աստվածամոր տաճարում այժմ ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում, որոնց անձամբ Ֆրանսիայի նախագահն է հետևում։

Հավելենք՝ ֆրանսիական Նոտղը Դամը 2 Համաշխարհային պատերազմ ու մի Ֆրանսիական հեղափոխություն է տեսել։ Այստեղ նաև բազմաթիվ հիշարժան իրադաձություններ են տեղի ունեցել, ինչպես, օրինակ, Նապոլեոն Բոնապարտի ու նրա կնոջ՝ Ժոզեֆինայի թագադրումն ու Ժաննա դ’Արկի ադարացման որոշման կայացումը։

Վերջին տարիներին տաճարում նաև պատարագ էր մատուցվում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Նելլի Մելքոնյան