Որ գեներալն է Լելե թեփեի գրավումը նախաձեռնել ու ձախողել. ընդդիմադիրները մեղադրում են Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 17-ի դրությամբ
17.09.2026 | 10:15
Դատախազության միջնորդությամբ Վանաձոր համայնքին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
17.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:36
«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն 2026» միջազգային համաժողովը. ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:29
Հայ հոգևոր առաջնորդները Սպիտակ տանը հանդիպել են Թրամփին և աղոթել Հայաստանի ու ԱՄՆ-ի խաղաղության համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
Բոլորը

Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեին ԱԺ-ում արած սենսացիոն հայտարարությունը, թե ինքը Լելե Թեփե բարձունքը հետ գրավելու օպերացիան մշակելիս որոշում չի կայացել, քննարկումների առիթ է դարձել:

Հիշեցնենք՝ այս բարձրունքը, որը 2016 թ․ քառօրյա պատերազմի ընթացքում անցել էր ադրբեջանական կողմի վերահսկողությանը, արցախյան վերջին պատերազմի ժամանակ հայկական կողմը որոշել է հետ բերել:

Նիկոլ Փաշինյանը երեկ օպերացիայից մանրամասներ հայտնեց եւ սլաքններն ուղղեց բարձրաստիճան գեներալի ուղղությամբ՝ շետելով, որ դա իր մտահաղցումը չի եղել: Փաշինյանն ընդգծեց, որ ինքը, որպես գերագույն գլխավոր հրամանատար, այդ քննարկման միայն մի հատվածին է ներկա եղել եւ, իր բնորոշմամաբ, մոդերացիա է արել՝ առանց իր կարծիքը հայտնելու։ Թե որ բարձրաստիճան գեներալի մասին է խոսքը՝, Նիկոլ Փաշինյանն անուններ չհնչեցրեց, բայց ակնարկեց, որ պատերազմական իրավիճակում վճռական որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող գեներալներ են եղել:

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որը պատերազմի օրերին Արցախում էր, Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը նման քննարկման՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ, ներկա չի եղել, բայց հիշատակված քննարկումների մասին լսել է: Սեյրան Օհանյանին Նիկոլ Փաշինյանի նախորդ օրվա հայտարարությունը զարմացրել է: Նախկին նախարարն ասում է՝ ռազմաքաղաքական ոլորտից քիչ, թե շատ հասկացողները գիտեն, որ «մոդերացիա» հասկացություն չկա։ Փոխարենը կա հրամանատարական կազմ, որն առաջարկություն է անում՝ որոշում ընդունելու համար, իսկ գերագույն գլխավոր հրամանատարը կայացնում է վերջնական որոշումը: Սեյրան Օանանյանը, թեեւ պնդում է, որ այդ օպերացիան եղել է, մեզ հետ զրույցում ասաց, որ տեղեկություններ չունի, թե ով է այն բարձրաստիճան գներելաը, որը Լելե Թեփեն գրավելու առաջարկությամբ է հանդես եկել: Լելե Թեփեն գրավելու օպերացիան, ըստ Սեյրան Օհանյանի տեղեկությունների, պլանավորվել է սեպտեմբերի վերջից հոկտեմբերի սկիզբն ընկած ժամանակահատվածում․ ավելի հստակ՝ հոկտեմբերի վեցից յոթին։

Երեկ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից հետո մամուլում երկու գեներալի անուն շրջանառվեց: Խոսքն Արցախի այն ժամանակվա անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի եւ Հայաստանի զինված ուժերի ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի մասին է: Այս երկու գներելները մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին: Սեյրան Օհանյանը Մովսես Հակոբյանի վարկածը բացառում է եւ ընդգծում Բաբյանի զբաղեցրած պաշտոնը պատերազմի օրերին: Իշխանության ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանը մինչդեռ պնդում է, որ Սամվել Բաբյանի զբաղեցրած պաշտոնը թույլ չէր տալիս նման նախաձեռնությամբ հանդես գար:

Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնանալով պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի վերլուծություններին, սլաքներն ուղղում է նրա կողմ եւ նշում, որ Սեյրան Օհանյանը պետք է խոսի հարավային կողմում հայկական գործողությունների տապալման մասին, քանի որ տանկային զորամիավորումը չի կատարել կամ թերի է կատարել իր մարտական գործողությունները: Համադրելով Փաշինյանի երեկվա հայտարարության հետ, թե գեներալներից մեկի տղան չի կատարել մարտական հանձնարարությունը, կարելի է ենթադրել, որ Անդրանիկ Քոչարյանը ակնարկում է Սեյրան Օհանյանի որդու՝ Արթուր Օհանյանի մասին:

Անդրանիկ Քոչարյանից, այդուհանդերձ, հետաքրքրվեցինք, թե ինչու՞ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, լինելով գերագույն գլխավոր հրամանատար, վերջնական որոշում չի կայացրել: Անդրանիկ Քոչարյանը, պատասխանելով մեր հարցին, թե, ի վերջո, ե՞րբ բոլոր շրջանառվող տեղեկությունների վերաբերյալ համոզիչ բացահայտումներ կլինեն, որ ամեն ինչ չմնա խոսակցությունների մակարդակում, նշեց․ այս պատերազմի հանգամանքերի ուսումնասիրությունը պետք է սկսել արտահերթ ընտրություններից հետո:

Իսկ մինչ այդ՝ խորհրդարանի ընդդիմադիրները շարունակում են այս օպերացիայի ձախողման գլխավոր պատասխանատու համարել Նիկոլ Փաշինյանին: Արցախյան երկրորդ պատերազմը բազմաթիվ հարցեր է առաջացրել: Աչքի առաջ ունենալով ապրիլյան պատերազմի հանգամանքների բացահայտման չհաջողված փորձը, խորը կասկածներ կան, որ այս պատերազմի մութ կողմերը եւս կմնան չբացահայտված:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան