ԱՄՆ-ը ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ է կիրառել. այն կանդրադառնա նաև ՌԴ պետական պարտքի վրա

Լուրեր

26.04.2024 | 18:30
A-politic Պետր Պիրունչիկի հետ. ԱՆՈՆՍ
26.04.2024 | 18:24
Մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջ
26.04.2024 | 18:23
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. Անի Բադալյան
26.04.2024 | 18:17
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
26.04.2024 | 18:16
Փոփոխություններ՝ պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգում
26.04.2024 | 18:09
Թուրք պատգամավորը դիմել է խորհրդարանի նախագահին՝ Հայոց ցեղասպանության մեղավորների բացահայտման հետաքննություն սկսելու առաջարկով
26.04.2024 | 18:07
Շոլցը՝ ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մասին, ԱՄՆ-ը Կիևին թույլատրել է իր հրթիռներով հարվածել Ղրիմին․ ԼՈՒՐԵՐ
26.04.2024 | 17:58
Մեկնել է Բաքու, հանդիպել հատուկ ծառայության ներկայացուցիչների հետ․ պետական դավաճանության մեղադրանքով 2 անձ է հետախուզվում
26.04.2024 | 17:54
Մենք լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը․ Փաշինյան
26.04.2024 | 17:52
Պետդումայում օրինագիծ են ներկայացրել դատական կատարածուների՝ քաղաքացիների վրա կրակելու իրավունքի մասին
26.04.2024 | 17:44
ՀՔԱՎ-ը պահանջում է անհապաղ ազատ արձակել Մաքսիմ Վաիտկիավիչուսին և մերժել Բելառուսի արտահանձման պահանջը
26.04.2024 | 17:36
Շոլցն Ալիևի հետ հանդիպմանը մանրամասն քննարկել է Ադրբեջանում մարդու իրավունքների վատթար վիճակի և լրագրողների ձերբակալման հետ կապված հարցեր
26.04.2024 | 17:32
Ահազանգ՝ Պուշկինի փողոցի ակումբներից մեկում բարձր երաժշտության հետ կապված․ ոստիկաններն արձանագրություն են կազմել
26.04.2024 | 17:29
ԱՄՆ-ն Ուկրաինային թույլատրել է հեռահար հրթիռներով հարվածել Ղրիմին․ The New York Times
26.04.2024 | 17:12
Իշխանությունները սկսել են մի գործընթաց, որը հակասահմանադրական է․ Նորայր Նորիկյան
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նոր հակառուսական պատժամիջոցներ կիրառելու մասին հրաման է ստորագրել։ Այս մասին հայտնում են Սպիտակ տան մամլո ծառայությունից։

Սահմանափակող միջոցառումները, մասնավորապես, կանդրադառնան Ռուսաստանի պետական պարտքի վրա: Նաև պատժամիջոցներ են սահմանվում 16 կազմակերպությունների և 16 ֆիզիկական անձանց նկատմամբ: Բացի այդ, Վաշինգտոնն արտաքսում է ԱՄՆ-ում ՌԴ դիվանագիտական առաքելության 10 աշխատակցի:

Ինչպես նշված է Սպիտակ տան տարածած մամլո հայտարարության մեջ, ամերիկյան ընկերություններին հունիսի 14-ից հետո արգելվում է գնել Ռուսաստանի Կենտրոնական բանկի, Ռուսաստանի ազգային բարեկեցության ֆոնդի կամ Ֆինանսների նախարարության կողմից թողարկված պարտատոմսեր:

Նշվում է, որ Վաշինգտոնը, անհրաժեշտության դեպքում, կարող է ընդլայնել Ռուսաստանի Դաշնության պարտքի նկատմամբ պատժամիջոցները:

Տաթև Ֆռանգյան