ԵՏՄ երկրները քննարկել են Ադրբեջանի մասնակցության հարցը միության նիստին․ ՌԲԿ-ի բացահայտումը

Լուրեր

27.06.2026 | 01:34
5.5 մլրդ դոլար. աշխարհի ամենաթանկ ստադիոնում ԱՄՆ-Թուրքիա հանդիպման ետնաբեմը Factor TV-ի թղթակցի աչքերով
27.06.2026 | 01:05
ԱԱ-2026. Դեմբելեի հեթ-տրիկը հաղթանակ բերեց Ֆրանսիային, Սենեգալը խփեց 5 գոլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:30
Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.06.2026 | 23:19
Վթար Շաղատ գյուղում․ վարորդը տեղում մահացել է
26.06.2026 | 23:08
«Նոր Ուժ»-ն այլևս չի մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:00
Մեկ օր ժողովուրդը կասի իր խոսքը, և դա կլինի որոշիչ. կասենք` այդ օրը երբ է. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 22:47
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր է․ դաշինքի հատուկ ներկայացուցիչ
26.06.2026 | 22:33
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
26.06.2026 | 22:30
Գիտնականներն արհեստական բանականության միջոցով ընթերցել են Վեզուվ հրաբխի ժայթքման ժամանակ այրված հին մագաղաթը
26.06.2026 | 22:15
Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը
26.06.2026 | 22:01
ԱՄՆ Գերագույն դատարանը Սպիտակ տանը թույլատրել է ներգաղթյալների մի մասին զրկել պաշտպանությունից
26.06.2026 | 21:49
Պուտինը ստորագրել է բջջային սարքերի համար IMEI կոդերի միասնական տվյալների բազայի մասին օրենքը
26.06.2026 | 21:48
Փաշինյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը
26.06.2026 | 21:40
Կեղծ երկրաշարժի կանխատեսում Կոտայքում․ ում է խանգարում Firebird-ի 5 միլիարդանոց AI կենտրոնը․ ԱՉՔԻ ՏԱԿ
26.06.2026 | 21:30
Սպառնալիք կա Նարիշկինի խոսքում, բայց ասաց կհանդուրժեն, եթե ՀՀ-ն Արևմուտքի հետ շփվի՝ ՌԴ-ի հետ հարաբերություն պահելով․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԵՏՄ երկրները քննարկում են Ադրբեջանի պատվիրակության հնարավոր մասնակցության հարցը միության ղեկավար մարմնի նիստին։ Հայտնում է ՌԲԿ գործակալությունը։ Սակայն, ըստ լրատվամիջոցի, դրան խանգարում են Բաքվի ու Երևանի միջև հակասությունները, որոնք, դժվար թե, վերացվեն մինչև Կազանում կայանալիք հանդիպումը։

Լրատվամիջոցը գրում է, որ ԵՏՄ երկրները քննարկում են ապրիլի 29-30-ը Կազանում կայանալիք ԵՏՄ միջակառավարական խորհրդի նիստին ադրբեջանական պատվիրակության հնարավոր մասնակցության հարցը։

Կառավարությունների ղեկավարներն են սովորաբար մասնակցում խորհրդի նիստին։ Այս մասին ՌԲԿ-ին պատմել են երեք դիվանագիտական աղբյուրներ՝ Ռուսաստանում ու Հայաստանում, ինչպես նաև հաստատել է կազմակերպության աղբյուրը։

Հայկական կողմի զրուցակիցը ՌԲԿ-ին պատմել է, որ Բաքուն կարող է իր ներկայացուցիչներին Կազան ուղարկել, եթե դրան համաձայնի Երևանը։ Եվ որպեսզի դա տեղի ունենա, պետք է հաղթահարել մի շարք տարաձայնություններ, մասնավորապես, պիտի լուծվի հայ ռազմագերիների վերադարձի հարցը։

«Իրականում, եղել է նման գաղափար։ Մենք այնպես չէ, որ սկզբունքորեն դեմ ենք, մենք ասում ենք, որ կան չլուծված հարցեր, այդ թվում՝ ռազմագերիների»,- ասել է ՌԲԿ-ի աղբյուրը՝ հայկական կողմից դիվանագետը։

Երևանը կազմել է իր մարդկանց ցուցակը՝ դրանում մոտ 200 անուն կա, ու փոխանցել Կարմիր խաչին։ Այս մասին էլ լրատվամիջոցին պատմել է հայկական կողմից մեկ այլ զրուցակից, որը ծանոթ է թեմային։

Չլուծված հարցերի շարքում ռուսական լրատվամիջոցի զրուցակիցները նշել են նաև տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ուղիների բացման հարցերի տարբերակների քննարկումը։ «Պատկերացնել, որ երկու շաբաթվա ընթացքում այն խնդիրները, որոնք հիմա կան երկրների միջև,կլուծվեն, իհարկե, անհնար է, չափազանց շատ են խոր հակասությունները»,- ասել է հայ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ նշելով, որ դրա համար մոտ ապագայում ԵՏՄ հարթակներում ադրբեջանական պատվիրակության ներկայությունը քիչ հավանական է։

Ռուսաստանի ու Հայաստանի ԱԳՆ-ից լրատվամիջոցի հարցմանն ի պատասխան ասել են, որ միության կազմում կարգավիճակ չունեցող երկրների՝ խորհրդի նիստին մասնակցության հարցը դեռ քննարկվում է, ԵՏՄ երկրների համաձայնեցված դիրքորոշում այս հարցում դեռ չկա։

Անդրադառնալով Բաքվի ու Երևանի միջև եղած հակասություններին՝ ՌԲԿ-ն գրում է, որ ապրիլի 8-ի ուշ երեկոյան Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հաստատել է, որ Բաքվից Երևան է գալիս հայ գերիներով ինքնաթիռը։ Սակայն երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել , այնտեղ եղել է միայն ԼՂ-ում ռուս խաղաղապահ առաքելության հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։ Նա էլ հաջորդ օրը հայտարարել է, որ Բաքվի հետ գերիների վերադարձի ոչ մի պայմանավորվածություն չի եղել, և ինքը մեկնել է այնտեղ այլ հարցով։

«Սա շատ տարօրինակ իրավիճակ է։ Ինչպես ինձ ասել են վարչապետի գրասենյակից, գերիներին իսկապես սպասել են, բայց հետո ինչ-որ բան է տեղի ունեցել»,- ՌԲԿ-ին ասել է հայկական կողմի աղբյուրն ու ենթադրել, որ Երևանը կարող էր ոչ ճիշտ մեկնաբանել բանակցությունները, որոշել, որ արդյունքի է հասել, բայց շտապել է։

Ռուս դիվանագետները՝ վկայակոչելով թեմայի զգայունությանը, հրաժարվել են մեկնաբանել, ինչն է խանգարում հայ ռազմագերիների վերադարձին ու ինչ պայմաններ է դնում Ադրբեջանը։

Կարմիր Խաչի ադրբեջանական գրասենյակից էլ լրատվամիջոցին հայտնել են, որ իրենց աշխատակիցներն այցելում են հայ գերիներին, «որոնք ձերբակալվել են կոնֆլիկտի պատճառով», բայց նրանց թիվն ինչքան է՝ հրաժարվել են մեկնաբանել։

«Բայց, հենց որ մեկին այցելում ենք, առաջին հերթին նրանց ընտանիքին ենք տեղեկացնում»,- ՌԲԿ-ի հետ զրույցում ասել է Միջազգային Կարմիր խաչի Բաքվի գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլախա Հուսեյնովան։

Բացի այդ, երկու կողմերի հիմնական հակասությունները կապված են նաև ճանապարհաշինության հետ կապված հարցերի հաջորդականության հետ , որին մենք արդեն անդրադարձել ենք։

Էմմա Չոբանյան