Ամուլսարի վտանգների ֆինանսատեխնիկական պատասխանատուները․ ՀԲՃ

Լուրեր

24.11.2024 | 13:40
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
24.11.2024 | 13:22
ՏԿԵ նորանշանակ նախարարն ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ
24.11.2024 | 12:41
Օտարերկրյա ԶԼՄ-ներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման մասին կեղծ հրապարակումներ․ ՊՆ
24.11.2024 | 12:19
Ռումինիայում նախագահական ընտրություններ են
24.11.2024 | 11:53
Մխիթարյանն սկսել է ինքնակենսագրական գիրք գրել
24.11.2024 | 11:12
Ռուբլու փոխարժեքը շարունակում է իջնել
24.11.2024 | 10:32
Այս տարի Ավանում 14,000 քմ բակային տարածքներ ազատել ենք ավտոտնակներից և անօրինական շինություններից. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 10:17
Հրդեհ ավտոտնակում․ այրվել է երկու ավտոմեքենա
24.11.2024 | 10:01
Փակ է «Ամբերդ» կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը
23.11.2024 | 20:00
Չի ներկայացվել գույքի և ունեցվածքի 509 հայտարարագիր՝ 4 տարում․ ի՞նչ է սպասվում օրինախախտներին. ՔՆՆԱՐԿՈՒՄ
23.11.2024 | 19:28
Ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
23.11.2024 | 19:17
Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
23.11.2024 | 19:00
Այսօր չկան կիրթ մեկենասներ, հայ կոմպոզիտորները ճանաչելի չեն դրսում, պետությունը մեծ անելիք ունի. Սաթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 18:09
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.11.2024 | 17:33
Նոյեմբերի 25-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Հայկական բնապահպանական ճակատը 2017թ․ փետրվարին հանրությանը ներկայացրել էր Ջերմուկի հարևանությամբ Ամուլսարում հանք բացելուն աջակցող հայ բարեգործների մասին տեղեկատվություն։

Այժմ ներկայացնում ենք Ամուլսարում հանք բացելու համար ֆինանսական և տեխնիկական զինման հիմնական պատասխանատուներին․

Շվեդիայի պետական ֆինանսական կառույցներ և մասնավոր սարքաշինական ընկերություններ · SEK (Svensk Exportkredit) – Շվեդիայի արտահանումների վարկավորման կորպորացիա։ Շվեդիայի Ձեռնարկատիրության ու նորարարության նախարարության վերահսկողությամբ գործող վարկային պետական կորպորացիա, որի նպատակը շվեդական ապրանքների արտահանումը խթանելն է։ ՍԵԿ-ը հոլանդական ING Bank N.V բանկի միջնորդությամբ Լիդիան Արմենիային տրամադրել է ավելի քան 50 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ, որպեսզի վերջինս շվեդական հանքասարքաշինական ընկերություններից գնի հանքային տեխնիկա։ · EKN (Exportkreditnämnden) – Swedish Export Credit Agency, Շվեդիայի արտահանումների վարկավորման գործակալություն։ Պետական մարմին, որը խթանում է շվեդական ապրանքների արտահանումը՝ ապահովագրելով (երաշխավորելով) դրանց վաճառքը։ Այսինքն, եթե արտահանողը և վարկատուն մտահոգված են, որ արտասահմանյան իր գնորդը կարող է վճարունակ չլինել, ապա գործարքը խթանելու նպատակով պետական գործակալությունը հանդես է գալիս որպես գործարքի երաշխավոր՝ հանուն շվեդական ապրանքի վաճառքի։ Ամուլսարի պարագայում գործակալությունը շվեդական հանքասարքաշինական ընկերություններից Լիդիանի կողմից սարքավորումներ ձեռք բերելու համար երաշխավորել է Շվեդական արտահանումների վարկավորման կորպորացիայի (SEK) տրամադրած վարկի և դրա տոկոսադրույքների 85%-ը (շուրջ 50 միլիոն ԱՄՆ դոլար)։ Ապահովագրական ռիսկը գնահատված է բարձր (7-ից 6 միավոր)։ Գործարքի մեխանիզմը նույնն է, ինչ դանիական արտահանումների վարկավորման գործակալության (EKF), PensionDanmark մասնավոր կեսնաթոշակային հիմնադրամի և Թեղուտի հանքի ու հանքը ֆինանսավորող ՎՏԲ բանկի դեպքում էր։ · Sandvik SRP AB – Հանքային սարքաշինական ընկերություն Շվեդիայում, Sandvik Group գլոբալ կորպորացիայի անդամ։ Շվեդիայի պետական SEK կորպորացիայի վարկով և EKN արտահանումների վարկավորման պետական գործակալության ապահովագրմամբ գործարք է կնքել Լիդիանին հանքասարքաշինական տեխնիկա տրամադրելու մասին։ Թեղուտի պարագայում նման դերակատարում ունեցել է դանիական FLSmidth սարքաշինական ընկերությունը, որի տնօրենը 2016թ․ դեկտեմբերի 20-ին Վալերի Մեժլումյանի հետ մեկտեղ Սերժ Սարգսյանից ստացել է երախտագիտության մեդալ։

· Sandvik Mining and Construction Oy – հանքային փորման սարքեր արտադրող շվեդական ընկերություն։ Sandvik SRP AB հանքասարքաշինական ընկերության դուստր ձեռնարկություն, Sandvik Group գլոբալ կորպորացիայի անդամ։ Պարտավորվել է վերը նշված վարկային գործարքով Լիդիանին մատակարարել հորատող սարքեր։ · ABB Switzerland Ltd – շվեդա-շվեյցարական ABB Group բազմազգ կորպորացիայի անդամ։ Պարտավորվել է վերը նշված վարկային գործարքով Լիդիանին մատակարարել բարձրավոլտ էլեկտրականության սարքեր։ · ABB AB – շվեդական բարձրավոլտ արտադրության և ավտոմատիկայի ձեռնարկություն։ ABB Group բազմազգ կորպորացիայի անդամ, շվեդական սարքավորումների մատակարարման վերը նշված գործարքի մասնակից։

Միջազգային ֆինանսական հաստատություններ և տեղական բանկեր · IFC (International Finance Corporation, the World Bank Group)- Միջազգային ֆինանսական կորպորացիա (ՄՖԿ), Համաշխարհային բանկի խումբ։ Ստեղծվել է 1956թ․ որպես Համաշխարհային բանկի մասնավոր բիզնեսի խթանման թև։ Հանքարդյունաբերական բիզնեսի խթանումը համարում է Հայաստանում իր գործունեության գլխավոր ուղղություններից մեկը, որի պատճառով Lydian International-ում 2007թ.-ից ի վեր արել է $16.4 միլիոն դոլարի ներդրում և բաժնետիրական կապիտալ է ունեցել մինչև 2017թ. մայիս ամիսը: Սակայն 2017թ․ մայիսին ՄՖԿ-ն վաճառեց իր բոլոր բաժնետոմսերը ու դուրս եկավ Ամուլսարի ծրագրից՝ պաշտոնապես նշելով, որ Լիդիանն ի վիճակի է եղել ներգրավել ֆինանսներ այլ կառույցներից ու իր կարիքն այլևս չի զգում։ 2016թ․ ՄՖԿ-ն 50 միլիոն դոլարի վարկ է տրամադրել Ամերիաբանկին Հայաստանի ներսում ձեռնարկատիրական վարկավորում իրականացնելու համար։ Հայաստանի քաղաքացիների մի շարք բողոքները քննվել են ՄՖԿ ստանդարտների համապատասխանության գրասենյակի կողմից, (IFC Compliance Ombudsman’s office), արդյունքում ՄՖԿ օմբուդսմենի գրասենյակն արձանագրել է, որ Ամուլսարի ծրագիրը չի համապատասխանում սոցիալական ազդեցության գնահատման մասով ՄՖԿ ստանդարտին և հարցը քննելու է մինչև 2018թ․ մայիսը։ · European Bank for Reconstruction and Development (EBRD) – Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ (ՎԶԵԲ): Ստեղծվել է 1991թ․ Միացյալ Նահանգների և եվրոպական պետությունների կողմից հատուկ հետխորհրդային երկրներում մասնավորեցմանը խթանելու և բիզնեսին աջակցելու նպատակով։ Lydian International-ի ինստիտուցիոնալ բաժնետերեր, ինչպես նաև խոշոր վարկատու է: Շարունակում է ամեն կերպ աջակցել Ամուլսարի ծրագրին և հրաժարվում է ըստ էության պատասխանել սպասվող հանքարդյունահանման էկոլոգիական և սոցիալական վտանգների մասին իրեն ուղղված նամակներում հնչեցրած հիմնավոր փաստարկներին։ · Ameriabank – Ամերիա բանկ։ Իր «սոցիալական և կանաչ» ծրագրերը գովազդող հայաստանյան բանկ, որը 24 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր է կնքել Լիդիան Արմենիա ընկերության հետ Ամուլսարի հանքի շահագործման համար: 2007թ.-ի օգոստոսին բանկի բաժնետոմսերի հիմնական փաթեթը` 96%-ը, ձեռք է բերում «Թի-Դի-Էյ Հոլդինգս Լիմիթեդ» ռուսաստանյան առաջնային և խոշորագույն ներդրումային ընկերությունը, որը 2011թ.-ի նոյեմբերին անվանափոխվել է «ԱՄԵՐԻԱ ԳՐՈՒՊ (Սի-Ուայ) ԼԻՄԻԹԵԴ» ընկերության: 2007-2013թթ. ընթացքում օֆշորային Կիպրոսում գրանցված AMERIA GROUP (CY) LIMITED)-ը աստիճանաբար ավելացնելով բանկի կանոնադրական կապիտալը՝ իր մասնակցությունը բանկի կապիտալում ավելացնում է մինչև 100%: 2016թ․-ին կատարելով 40 մլն ԱՄՆ դոլարի ներդրում՝ Ամերիաբանկի 20% բաժնետեր է դառնում նաև ՎԶԵԲ-ը, որը փաստորեն բացի անմիջականորեն ֆինանսավորելուց Ամուլսարի ծրագիրը, նաև անուղղակիորեն է մասնակցում հավելյալ վարկավորմանը։ Նաև Ամերիաբանկը 2016թ․ 50 միլիոն դոլարի վարկ է ստացել Միջազգային ֆինանսական կորպորացիայից Հայաստանի ներսում ձեռնարկատիրական վարկավորում իրականացնելու համար։

Լիդիան Ինթերնեշընըլի արժեթղթերի առավել խոշոր բաժնետերեր · Resource Capital Funds Limited Partners (ԱՄՆ) – մասնավոր արժեթղթային հիմնադրամ, շահույթ է ստանում տարբեր հանքարդյունաբերական սկսնակ ընկերությունների արժեթղթային գործարքներից։ 2018թ․ փետրվարի դրությամբ տիրապետում է Լիդիան ինթերնեշընըլի բաժնետոմսերի 36.3%-ին։ · Orion Mine Finance, Limited Partnership (ԱՄՆ) – մասնավոր արժեթղթային հիմնադրամ, շահույթ է ստանում տարբեր հանքարդյունաբերական ընկերությունների արժեթղթերում ներդրումներ անելուց։ 2018թ․ փետրվարի դրությամբ տիրապետում է Լիդիան ինթերնեշընըլի բաժնետոմսերի 16.3%-ին։ · Franklin Advisers, Inc. – Franklin Resources, Inc.-ի դուստր ընկերություն։ Ներդրումների կառավարիչ է։ 2018թ․ փետրվարի դրությամբ տիրապետում է Լիդիան ինթերնեշընըլի բաժնետոմսերի 7.4%-ին։ · Amber Capital LLP – ներդրումային խորհրդատվական ընկերություն Միացյալ Թագավորությունում, հիմնադիր և գլխավոր տնօրեն՝ Ժոզեֆ Ուղուրլյան (ՀԲԸՄ տնօրենների կենտրոնական խորհրդի անդամ)։ 2018թ․ փետրվարի դրությամբ տիրապետում է Լիդիան ինթերնեշընըլի բաժնետոմսերի 4.74%-ին։ Ըստ Knightsbridgе Group կորպորացիայի խորհրդի նախագահ և Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանի՝ Ժոզեֆ Ուղուրլյանն է հենց Արմեն Սարգսյանին համոզել դառնալ Լիդիանի ոչ գործադիր տնօրեն։

Խնդրում ենք բոլոր մտահոգ մարդկանց հանրային ճնշում գործադրել այս կազմակերպությունների վրա, որպեսզի վերջիններս դադարեցնեն այս աղետալի հանքի ֆինանսավորումը։ Պետք է օգտագործել բոլոր հնարավոր եղանակները, այդ թվում՝ գրել էլեկտրոնային նամակներ կամ զանգահարել իրենց գլխամասային գրասենյակներին, ներկայացնել իրական վտանգները, մեկնաբանություններ թողնել ֆեյսբուքյան և թվիթերյան էջերին, կազմակերպել բողոքի միջոցառումներ, ներգրավել միջազգային լրատվամիջոցներին և այլն։

Ջերմուկի հարևանությամբ Ամուլսարում հանքարդյունահանման ծրագիրը հակասում է հայաստանյան օրենսդրությանը, էկոլոգիական ու սոցիալական ազդեցության մասին գնահատումները խիստ թերի են ու ոչ ճշգրիտ, ծրագիրը ենթակա է հրատապ փակման։ Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն