Տեղեկություններ կան՝ գազը թանկանալու է շարքային բնակիչների համար․ Թագուհի Թովմասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.05.2024 | 21:52
7 ոսկի և 2 արծաթ. Հայաստանի հավաքականը ավարտեց ելույթները ուշուի ԵԱ-ում
05.05.2024 | 21:15
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին մեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը և գլխիվայր շրջվել
05.05.2024 | 21:00
Ստալինի կիսանդրու, սովետական բանտի և Վարդան Մամիկոնյանի արձանի խորհրդի մասին. ապաքաղաքական զրույց Կարինե Քոչարի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.05.2024 | 20:42
Փոքր պետության բյուջե` վիրտուալ զվարճանքի համար. ամենաթանկարժեք համակարգչային խաղերը
05.05.2024 | 19:37
Հակաիսրայելական գործողությունից հետո Իրանի դիրքը բարձրացել է աշխարհում. Ռաիսի
05.05.2024 | 18:27
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Գեղարքունիքի մարզում է
05.05.2024 | 18:12
Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
05.05.2024 | 17:10
Միրզոյանը վաղը պաշտոնական այցով կլինի Հունգարիայում
05.05.2024 | 16:18
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
05.05.2024 | 16:11
Իսրայելը պատրաստ է ժամանակավոր զինադադար կնքել ՀԱՄԱՍ-ի հետ
05.05.2024 | 15:41
Մակրոնը հայտարարել է Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակելու անհրաժեշտության մասին
05.05.2024 | 14:33
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը հասել է Դիլիջան
05.05.2024 | 13:46
Հայ խորհրդարանականները Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ են ունեցել
05.05.2024 | 13:14
Առաջիկա օրերին անձրևային եղանակը կպահպանվի
05.05.2024 | 12:13
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 5-ի դրությամբ
Բոլորը

Այսօր Ազգային ժողովում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թեկնածու Լևոն Բունիաթյանի հետ հարց ու պատասխանի ժամանակ, պատգամավոր Թագուհի Թովմասյանը հետաքրքրվեց, թե արդյոք ընտրվելու դեպքում շահերի բախման խնդիր չի ունենալու՝ նկատի ունենալով, որ նա նախկինում աշխատել է ՀԷՑ-ում։

«Մենք այսպիսի փորձ ունենք, որ հանրային լայն ընկալման մեջ ՀԾԿՀ-ն բոլոր խոշոր ընկերությունները սպասարկող մարմին է, մենք գրեթե չենք հիշում դեպք, որ սակագնի բարձրացման հայտ ուղարկեն և մերժվեն»,-ասաց պատգամավորը:

Նա հիշեցրեց, որ խոշոր սպառողների համար գազի գինը թանկացել է և հիմա խոսակցություններ կան, որ նաև շարքային բնակիչների համար է գազի գնի բարձրացման հայտ ներկայացվելու։

Պատգամավորը  հետաքրքրվեց՝ թեկնածուն տեղյա՞կ է այդ մասին և ի՞նչ դիրքորոշում ունի: Թագուհի Թովմասյանը հիշեցրեց նաև, որ էլեկտրաէներգիայի սակագինն է փետրվարից բարձրացել:

«Մենք տեսնում ենք, որ հանրային շահ, որպես այդպիսին, չի սպասարկում այդ հանձնաժողովը: Ես չլսեցի հավաստիացումներ, որ ի դեմս Ձեզ՝ ունենալու եմ հանրային ներկայացուցիչ այդ հանձնաժողովում»,- նշեց Թովմասյանը:

Լևոն Բունաթյանը վստահեցրեց, որ որևէ «շահախնդրություն» դեպի ՀՀ էեկտրական ցանցերը իր աշխատանքում չի լինելու, քանի որ 2016 թվականից չի աշխատում այդ հիմնարկում և գործելու է օրենքով: «Գազի գնի վերաբերյալ տեղեկություն չունեմ, քանի որ գազի ոլորտի հետ չեմ առնչվել»,-ասաց նա և նշեց, որ ընտրվելու դեպքում իրականացնելու է գազի սակագնի բարձրացման խորաթափանց ուսումնասիրություն:

«էլէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված չեմ կարող պատասխանել, թե ինչ կարգավորումներ և հիմնավորումներ են ներկայացրել, գիտեմ, որ սակագնի մեջ ներառված են եղել Արցախի ՀԷԿ-երը, որոնք պատերազմից հետո մնացել են այնտեղ, և ատոմակայանը, ինչպես գիտեք, կանգնած է, այդ պատճառով հնարավոր է՝ ժամանակավոր թանկացրել են, բայց հիմնավոր չեմ կարող պատասխանել, քանի որ չեմ տիրապետում թղթերին և հիմքերին»,-ասաց Բունիաթյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: