Արդեն 600 քաղաքացի պատվաստման համար հերթագրվել է․ իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար
Ապրիլի 9-ի տվյալներով՝ պատվաստման համար մոտ 600 հերթագրված քաղաքացի ունենք. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:
«Հերթագրվող քաղաքացուն ի սկզբանե տեղեկացնում ենք, որ այս պահին կոնկրետ որևէ պատվաստանյութի համար չենք հերթագրում։ Հիմնական անհանգստացողները ռիսկի խմբի անձինք են և տարեցները»,- նշեց Սահակյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նելլի Մելքոնյան