Ռուսաստանից չեն բացառել ՀՀ-ին ԱԹՍ-ների մատակարարումը․ Ռեշետնիկովան՝ ՌԴ-ՀՀ ռազմատեխնիկական համագործակցության մասին

Լուրեր

31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ռուսաստանն ու Հայաստանն ամբողջությամբ իրականացնում են ռազմատեխնիկական համագործակցության ծրագիրը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության (ՌՏՀԴԾ) մամուլի քարտուղար Վալերիա Ռեշետնիկովան:

«Ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում Հայաստանը շարունակում է մնալ մեր ավանդական գործընկերներից մեկը: Երկու երկրների միջև նախկինում կնքված պայմանագրերի համաձայն՝ բոլոր մատակարարումներն իրականացվում են ժամանակին և ամբողջությամբ»,- նշել է Ռեշետնիկովան:

Նրա խոսքով՝ երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության ծրագիրը կշարունակվի հաստատված կարգով։

«Ինչ վերաբերում է նոր գործարքներ կնքելու հնարավորությանը, ապա այդ հարցերի ուսումնասիրությունը կիրականացվի պլանային եղանակով»,- հավելել է նա:

ՌՏՀԴԾ-ից նաև չեն բացառել ՀՀ-ին անօդաչու թռչող սարքերի մատակարարումը։

«Այսօր մենք առաջարկում ենք արտահանման համար մի շարք անօդաչու թռչող սարքեր, մասնավորապես՝ «Օրիոն-Է» երկարատև թռիչքի հետախուզական համալիրը: Հայկական կողմից համապատասխան դիմում լինելու դեպքում պատրաստ ենք այն դիտարկել սահմանված կարգով»,- ասել է Ռեշետնիկովան:

Տաթև Ֆռանգյան