Արցախի դատախազությունում քրգործեր են հարուցվել Ավետարանոց, Քիրսավան, Այգեկ, Տող, Մոշխմհատ, Վազգենաշեն և մի շարք այլ համայնքների ղեկավարների նկատմամբ

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

2021 թվականի փետրվարի 2-ին ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հաղորդում է ներկայացվել ԱՀ դատախազություն՝ ԱՀ համայնքների ղեկավարների խախտումների վերաբերյալ:Նախարարությունից հայտնում են, որ հաղորդման հիման վրա իրականացված քննության արդյունքում ԱՀ դատախազությունում քրեական գործեր են հարուցվել Ավետարանոց, Քիրսավան, Այգեկ, Տող, Մոշխմհատ, Վազգենաշեն և մի շարք այլ համայնքների ղեկավարների նկատմամբ:

«2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու միջոցառման շրջանակենրում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 21-ի N 1820-Լ և 2020 թվականի նոյեմբերի 27-ի N 1891-Լ որոշմումների պահանջներին համաձայն՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությանը շահառու քաղաքացիների ճշգրտված ցուցակները տարամադրելու նպատակով, Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարության կողմից իրականացվել են վերոնշյալ համայնքներում մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը հաշվառված և 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ առնվազն 3 (երեք) ամիս նշված համայնքներում բնակված քաղաքացիների տվյալների ճշգրտման աշխատանքները:

Նշված գործընթացը իրականացվել է համայնքների ղեկավարների և վարչակազմերի ղեկավարների միջոցով՝ վերջիններիս կողմից ներկայացված ցուցակների հիման վրա: Սակայն գործընթացի իրականացման ընթացքում ի հայտ են եկել մի շարք անհամապատասխանություններ, ինչը հիմք է տվել ենթադրելու, որ նշված համայնքի ղեկավարները ներկայացրել են ակնհայտ կեղծ տեղեկություններ:

Հաշվի առնելով վերոգրյալը, ԱՀ ՏԿԵՆ դիմել է Ահ Դատախազություն, որպեսզի ձեռնարկվի օրենքով սահմանված համապատասխան միջոցառումներ պարզելու համար, արդյոք համայնքների ղեկավարների գործողությունները պարունակում են ԱՀ Քրեական օրենսգքրի 322-րդ, 323-րդ, 332-րդ կամ 334-րդ հոդվածներով սահմանված հանցակազմի տարրեր», – նշված է հաղորդագրության մեջ։