Թուրքիան պետք է փոխի իր ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի դեմ․ Նիկոլ Փաշինյան

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների բնույթը կախված չէ ապագա արտահերթ ընտրությունների արդյունքներից։ Ապրիլի 7-ին Մոսկվա կատարելիք աշխատանքային այցից առաջ «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները բավական հարուստ ու ընդարձակ են։ Դրանք հիմնված են մեր բարեկամ ժողովուրդների պատմական մերձեցման վրա։ Այդ հարաբերությունների բնույթը կախված չէ ապագա արտահերթ ընտրությունների արդյունքներից»,- ասել է Փաշինյանը։

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ նա հիշեցրել է, որ Հայաստանի ու Թուրքիայի սահմանը 1993 թվականին միակողմանիորեն փակվել է Թուրքիայի կողմից։

«Հայաստանը մշտապես կողմ է եղել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ առանց նախապայմանների, սակայն դա մերժվել է հենց Թուրքիայի կողմից։ Անկարայի նման թշնամական քաղաքականությունը նոր թափ է ստացել ընդդեմ Արցախի Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա ագրեսիայի ընթացքում։ Մասնավորապես, Թուրքիան Ադրբեջանին ուղիղ ռազմաքաղաքական ու ռազմատեխնիկական աջակցություն է ցուցաբերել՝ ԼՂ հակամարտության գոտի տեղափոխելով նաև օտարերկրյա զինյալ ահաբեկիչների։ Այս համատեքստում կայուն խաղաղության հաստատման ու տարածաշրջանում տնտեսական պատկերը վերականգնելու համար Թուրքիան պետք է փոխի իր ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի դեմ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Տաթև Ֆռանգյան