Թանկացում՝ բոլոր ոլորտներում․ մարտին գնաճը կազմել է 5,8%

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021թ. մարտը՝ 2020-ի մարտի նկատմամբ) կազմել է 5.8%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 1.0%:

Նշենք, որ Կենտրոնական բանկի սահմանած գնաճի նպատակային առավելագույն ցուցանիշը 4%-ն է։ Այսպիսով՝ այս ամիս ևս գնաճը գերազանցել է սահմանված առավելագույն ցուցանիշը` կազմելով 5.8%։

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2021թ. մարտին, փետրվարի համեմատ, սպառողական գներն աճել են 0.5-1.1%-ով, այդ թվում՝ գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է մայրաքաղաքում:

Սննդամթերքի գներ

2021թ. մարտին, 2020-ի մարտի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 7.4%, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 0.9% գնաճ:

Դրան մեծապես նպաստել է ձկան և ծովամթերքի, կաթնամթերքի, յուղերի և ճարպերի, մրգի՝ 1.6-6.9% գնաճը:

Մրգի ապրանքախմբում այս տարվա մարտին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, արձանագրվել է 10.9%, իսկ 2021թ. փետրվարի համեմատ`6.9% գնաճ:

Յուղերի և ճարպերի ապրանքախմբում այս տարվա մարտին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, արձանագրվել է 24.6%, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 4.3% գնաճ (արևածաղկի բուսական յուղի միջին գնաճը 2021թ. մարտին, 2020թ. մարտի համեմատ, կազմել է 62.2%, իսկ 2020թ. փետրվարի համեմատ՝ 8.7%):

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում այս տարվա մարտին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, գրանցվել է 40.9%, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 2.3% գնաճ:

Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում այս տարվա մարտին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, գրանցվել է 16.5%, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 2.2% գնաճ:

Ձվի գինը 2021թ. մարտին, 2020թ. մարտի համեմատ, աճել է 78.2%-ով, իսկ 2021-ի փետրվարի համեմատ՝ 8.1%-ով:

Ձկան և ծովամթերքի ապրանքախմբում այս տարվա մարտին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, արձանագրվել է 2.6%, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 1.6% գնաճ:

2021թ. մարտին, 2020-ի մարտի համեմատ, մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է 3.4%, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 0.8% գնաճ:
Ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների ապրանքախմբում 2021թ. մարտին, 2020-ի մարտի համեմատ, արձանագրվել է 9.2%, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 1.9% գնաճ:

Ալկոհոլային խմիչքի միջին գնաճն այս տարվա մարտին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, կազմել է 9.0%, 2021թ. փետրվարի համեմատ՝ 1.9%, իսկ ծխախոտային արտադրատեսակներինը, համապատասխանաբար, 9.6% և 1.9%:

Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում այս տարվա մարտին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, գրանցվել է 9.4%, 2021թ. փետրվարի համեմատ՝ 0.6% գնաճ (հացի և ալյուրի գնաճը 2021թ. մարտին, 2020-ի մարտի համեմատ, կազմել է, համապատասխանաբար, 8.6% և 14.4%, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 0.2% և 1.6%):

2021թ. մարտին, փետրվարի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է ոչ ալկոհոլային խմիչքի, սուրճի, թեյի, կակաոյի 0.7% գնաճ:
Բանջարեղենի ապրանքախմբում 2021թ. մարտին, 2020-ի մարտի համեմատ, արձանագրվել է 1.4% գնաճ, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 4.7% գնանկում:

 

Ոչ պարենային ապրանքների գներ

Այս տարվա մարտին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 8.4%, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 1.6% գնաճ: Գրանցվել է գորգերի և հատակի ծածկերի՝ 0.3%, կենցաղային և այգեգործական գործիքների՝ 0.8%, կահույքի և կահավորանքի՝ 0.9%, ապակե սպասքի, ճաշասպասքի և տնային կահ-կարասու՝ 1.1%, դեղագործական ապրանքների, ոսկերչական զարդերի՝ 1.2%, կոշկեղենի՝ 1.4%, վառելանյութերի և քսանյութերի՝ 1.5%, խոշոր կենցաղային սարքերի՝ 1.6%, կենցաղային փոքր էլեկտրական սարքերի՝ 1.7%, հագուստի՝ 2.4%, մաքրող, լվացող միջոցների 2.9% գնաճ:

2021թ. մարտին, փետրվարի համեմատ, բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 8.2% և 11.2%-ով։ 2021թ. մարտին, 2020-ի մարտի համեմատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի 4.9% գնաճ, իսկ դիզելային վառելիքի գները նվազել են 4.9%-ով: 2021թ. մարտին, 2020-ի դեկտեմբերի համեմատ, արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի, համապատասխանաբար, 14.0% և 18.1% գնաճ:

Ծառայությունների սակագներ

Մատուցված ծառայությունների ոլորտում այս տարվա մարտին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, արձանագրվել է սակագների 2.2%, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 0.5% հավելաճ:

2021թ. մարտին, փետրվարի համեմատ, հանրապետությունում գրանցվել է վարսավիրանոցների և անձնական սպասարկման սրահների ծառայությունների գների 3.1% հավելաճ:

Արտարժույթի շուկա

2021թ. մարտին, փետրվարի համեմատ, սպառողական և արտարժույթի շուկաներում արձանագրվել է գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի, համապատասխանաբար, 1.0% և 0.8% հավելաճ (ԱՄՆ դոլարն արժևորվել է): 2021թ. մարտին, 2020-ի դեկտեմբերի համեմատ, հանրապետությունում գրանցվել է սպառողական գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 3.8% և 1.7% հավելաճ:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է սպառողական գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 1.7% և 2.3% հավելաճ: 2021թ. մարտին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 527.7 դրամ, ինչը 7.9%-ով բարձր է 2020թ. մարտի համապատասխան ցուցանիշից (489.0 դրամ):

Անժելա Պողոսյան