Հայաստանում արգելափակվել է Viber-ի ավելի քան 1200 կեղծ հաշիվ

Լուրեր

08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Viber- ը նախազգուշացնում է մեսենջերներում հաճախակի դարձած խարդախության դեպքերի մասին

Վերջին շրջանում Հայաստանում հաճախակի են դարձել բանկային քարտերի սեփականատերերի նկատմամբ խարդախության դեպքերը և մեսենջերների ու սոցիալական ցանցերի միջոցով օգտատերերին խաբելու փորձերը:

Հանցագործները հաճախ օգտագործում են հանրաճանաչ մեսենջերները՝ բանկերի հաճախորդների հետ կապ հաստատելու համար: Միայն տարեսկզբին օգտատերերի բողոքների հիման վրա Հայաստանում Viber-ի կողմից արգելափակվել է խարդախության նշաններ ունեցող ավելի քան 1200 հաշիվ։ Viber-ը նախազգուշացնում է ռիսկերի մասին և հիշեցնում՝ ինչպես պաշտպանվել, եթե խաբեբաները կապվում են ձեզ մեսենջերով:

Չարագործները հաճախ զանգահարում կամ գրում են օգտատերերին բանկային կեղծ հաշիվներից և ներկայանում են որպես տվյալ բանկի աշխատակից։ Տվյալ բանկի լոգոն և անվանումն օգտագործվում են նմանատիպ հաշիվների կողմից առանց որևէ փոփոխության։

Հաղորդակցվելով հանցագործները փորձում են օգտատերերից տարբեր պատրվակներով տեղեկատվություն ստանալ բանկային քարտի տվյալների վերաբերյալ:

Viber-ը հիշեցնում է, որ մեսենջերներով օգտատերերը չպետք է որևէ մեկին փոխանցեն

● բանկային քարտի տվյալները՝ հաշվեհամարը, վավերականության ժամկետը, CVV- ծածկագիրը,
● որևէ PIN կոդ,
● ինտերնետ բանկինգի մուտքանունն ու գաղտնաբառը,
● 3D Secure համակարգի գաղտնաբառը,
● SMS գաղտնաբառը:
Բանկի աշխատակիցներից կամ ցանկացած այլ կազմակերպության ներկայացուցիչներից կասկածելի զանգեր կամ հաղորդագրություններ ստանալու դեպքում, որտեղ նրանք փորձում են գաղտնի տեղեկատվություն ստանալ ձեզանից, անհրաժեշտ է անմիջապես դադարեցնել նամակագրությունը և զանգահարել բանկի պաշտոնական կայքում կամ քարտի հետին մասում նշված համարին:
Viber-ի յուրաքանչյուր օգտատեր չարագործի հեռախոսահամարը կարող է նշել որպես «Սպամ»՝ կատարելով հետևյալ գործողությունները.
● բացե՛ք տվյալ օգտատիրոջ հետ երկխոսության պատուհանը,
● քանի որ ուղարկողը ձեր գրանցված համարների ցուցակում չէ, ծրագիրն անմիջապես ձեզ կառաջարկի «Ավելացնել հեռախոսահամարը», «Սա սպամ է» կամ «Արգելափակել» տարբերակները,
● Տվյալ օգտատիրոջն արգելափակելու համար կարող եք ընտրել երկու տարբերակներից որևէ մեկը՝ «Սա սպամ է» կամ «Արգելափակել». երկու դեպքում էլ նրա հաշիվը կարգելափակվի: Որոշակի քանակությամբ հաղորդագրությունների և բողոքների առկայության դեպքում, տվյալ օգտատերը կարգելափակվի Viber-ում և այլևս հնարավորություն չի ունենա որևէ մեկին անհանգստացնել մեսենջերի միջոցով:
Կեղծ հաշիվների մասին կարող եք նաև տեղեկություններ փոխանցել Viber-ի աջակցության կենտրոն՝
● տվյալ հեռախոսահամարը, որից կապ են հաստատել Ձեզ հետ Viber-ում, պետք է նկարել սքրինշոթի միջոցով,
● անցնել help.viber.com/ru/contact կայքի հղմամբ
● բացված պատուհանում լրացնել հետադարձ կապի համար նախատեսված հայտը՝ նկարագրելով խնդիրն ու կցել սքրինշոթը։

Viber-ը ձգտում է օգտատերերին ապահովել մատչելի և անվտանգ հաղորդակցության հնարավորություն, անկախ նրանց գտնվելու վայրից։

Viber-ի բոլոր հաղորդագրությունները ծածկագրված են «վերջից վերջ» կոդավորմամբ (End-to-end encryption): Տվյալների փոխանցման այս մեթոդը ենթադրում է, որ միայն հաղորդակցվող կողմերը կարող են տեսնել բովանդակությունը: Կոդավորման բանալիները պահվում են օգտատերերի հեռախոսներում, և ոչ ոք չի կարող հասանելիություն ստանալ: Viber-ը չի պահում բովանդակությունը նաև իր սերվերներում. բոլոր հաղորդագրությունները ջնջվում են հասցեատիրոջն առաքվելուց հետո: Rakuten Viber ընկերությունն անընդհատ կատարելագործում է օգտատերերին պաշտպանելու իր ներքին մեխանիզմներն ու գործիքները: