Ի՞նչ փոխվեց համավարակի տարածումից մեկ տարի անց և ե՞րբ հնարավոր կլինի վերադառնալ բնականոն կյանքին. մասնագետները քննարկել են COVID-ի մեկ տարին

Լուրեր

26.08.2026 | 13:27
ԱՄՆ-ը դադարեցրել է ամբողջ աշխարհում վիզաների համար դիմումների ընդունումը
26.08.2026 | 13:18
Ավելի անխոցելի թեկնածու կարող էիք առաջադրել․ Բաքոյանը՝ Իրինա Յոլյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 13:10
Ինչ խնդիրներ են արձանագրվել 2025 թ․ ամառային և ձմեռային զորակոչերի ընթացքում․ ՀՔԱՎ-ի զեկույցը
26.08.2026 | 13:00
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
26.08.2026 | 12:51
Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցը ժամանակավորապես վերաբացելու շուրջ
26.08.2026 | 12:45
Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը
26.08.2026 | 12:40
Պակիստանում ծննդատանը հրդեհի հետևանքով առնվազն 14 նորածին է մահացել
26.08.2026 | 12:38
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 12:35
Ռոբերտ Քոչարյանին հանձնել են նրան ձերբակալելու նոր որոշում
26.08.2026 | 12:32
Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ
26.08.2026 | 12:30
Ռահիմ Սթերլինգին սպառնում է երկու տարվա ազատազրկում
26.08.2026 | 12:21
Իրինա Յոլյանին «Ուժեղ Հայաստան»-ն առաջադրեց ԱԺ ՏԿ և ՇՄ պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու
26.08.2026 | 12:10
Ռոբերտ Քոչարյանի որդին կալանավորվեց // Նոր հայցադիմում Գագիկ Ծառուկյանի գույքերի հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
26.08.2026 | 12:06
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց
26.08.2026 | 12:00
Անտեղի սահմանափակումները չեն համապատասխանում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ոգուն. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«COVID-19. առերեսվելով համաշխարհային վախին» թեմայով գլոբալ վեբինարից մեկ տարի անց կորոնավիրուսային համավարակը դեռ չի նահանջել։ Համանուն երկրորդ քննարկման ընթացքում բանախոսները գնահատում են համավարակի դեմ պայքարի մեկ տարին։

«Մինչև համավարակը՝ կառավարություններն այս թեմային մեծ ուշադրություն չէին դարձնում, և մենք պատրաստ չէինք այս մարտահրավերին»,- քննարկման ընթացքում նշեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Ըստ նրա՝ Հայաստանը համավարակի երրորդ ալիքին է հասել․ «Այսօր թվերի աճ ունենք։ Հուսով ենք, որ սա վերջին ալիքը կլինի և մինչ նոր զարացումներ կլինեն, արդեն պատվաստման գործընթացն ընթացքի մեջ կլինի ու առաջիկա շրջանին ավելի պատրաստված կլինենք»։

Անահիտ Ավանեսյանն ընդգծեց պատվաստման հարթ և արագ ընթացքի կարևորությունը․ «Առաջիկա 2-3 օրերին ավելի մասշտաբավորված պատվաստում կունենանք։   Մեծածավալ իրազեկման աշխատանք ենք իրականացնում, որպեսզի վստահություն միջավայր կառուցենք և չունենանք մի իրավիակ, որ լինի պատվաստանյութ, բայց չունենանք բնակչություն, որը կպատվաստվի»։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանի կարծիքով՝ դեռ շատ բան կա, որ չգիտենք պատվաստանյութերի, դրանց նկատմամբ մարդկային օրգանիզմի պատասխան ռեակցիաների և, առհասարակ, վիրուսի մասին։ Նրա խոսքով՝ պետք է փորձել հասկանալ, թե համավարակի համատեքստում որ ոլորտներում է անհրաժեշտ կարևոր որոշումներ կայացնել։

Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի համանախագահ, պրոֆեսոր Լորդ Արա Դարզիի խոսքով էլ՝ COVID-19-ը բավականին արագ է մուտացվում և ապագայում այդ մուտացիան վերադառնալու և հետապնդելու է մարդկությանը․

«Պետք է հասկանանք, որ այն գաղափարը, թե կարող ենք ընտրողաբար պատվաստել բնակչության մի մասին, չի աշխատում և որ պատվաստանյութ չունեցող երկրներից եկող մուտացիաներն ապագայում ամենամեծ վտանգը կլինեն»։

Խնդիրը վիրուսն է, լուծումը՝ մարդիկ։ Այս կարծիքին է Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ Covid-19-ի գծով հատուկ հանձնակատար Դեյվիդ Նաբարրոն։

«Մարդիկ ավելի լավ կլուծեին այս խնդիրը, եթե լինեին հուսալի ռապիդ թեստեր, որոնք հեշտությամբ հնարավոր կլիներ օգտագործել տանը և երբ ցանկություն կլիներ։ Մարդկանց՝ իրենց լավ դրսևորելու կարողությունը արմատական կերպով կապված է դիագնոստիկ թեստերի իրավիճակով, որն իսկապե գոհացնող չէ։ Մարդիկ կարող են լինել լուծումը, բայց նրանց պետք են որակյալ հանրային առողջության  ծառայություններ»,- ասաց Նաբարրոն։

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը, ինչպես մյուս բոլոր կառավարությունները, վերջին մեկ տարում պահպանել են զգոնությունը։

«Չենք կարծում, որ շատ շուտով  կվերադառնանք բնականոն կայնքի, բայց պետք է դրա համար ցանկացած ջանք գործադրենք։ Մեզ համար ամենամեծ վախն ու մարտահրավերն անորոշությունն էր, որին մենք առերեսվեցինք այս ընթացքում։ Անորոշություն՝ վիրուսի, մարդկային օրգանիզմի՝  դրա նկատմամբ ռեակցիայի, անձնական ու հանրային կյանքում հակահամաճարակային միջոցառումների վերաբերյալ։ Հիացած եմ՝ ինչ արագությամբ պատվաստանյութը մշակվեց նման ֆանտաստիկ կարճ ժամանակահատվածում։ Օգտագործելով այս հնարավորությունը, մենք պետք է առաջ շարժվենք  ու սովորենք՝ ինչպես պայքարել ապագա համավարակների դեմ, ինչպես ավելի պատրաստված լինել»,- նշեց Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով՝ բնականոն կյանքին վերադառնալու համար կարևոր են պատվաստանյութերը, իսկ դա Հայաստանի համար առաջնահերթություն է։

«Ուրախ եմ, որ Հայաստանում առաջին մարդն եմ, որը պատվաստվել է։ Առաջին չափաբաժինը նոյեմբերի վերջին ստացա, իսկ երկրորդը՝ դեկտեմբերի վերջին։ Առողջապահության նախարարության հետ բոլոր ջանքերը կգործադրենք, որպեսզի ունենանք այնքան շատ պատվաստված մարդ, որքան հնարավոր է»,- ասաց Թորոսյանը։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն էլ հավելեց, որ մարդկանց մեծամասնություը պատաստ չէր այս ճգնաժամին՝ հոգեբանորեն և ֆիզիկապես։

«Հիմնական մարտահրավերը բնականոն կյանքին վերադարձի անհավանականությունն է և նոր իրականությունը, որը պետք է ընդունել։ Իսկ այս նոր իրականությունը նաև որոշակի մեկուսացում է ներառում»։

Ռուբեն Վարդանյանը մտահոգություն հայտնեց, որ այսօր, ցավոք, պատվաստանյութերը նույնպես քաղաքական զենք են դարձել։ «Այս հարցում կարևոր է թափանցիկությունը և վստահության կառուցումը»,- նշեց նա։

Նելլի Մելքոնյան