Mango ընկերության հիմնադրի որդին ձերբակալվել է հոր սպանության կասկածանքով

Լուրեր

24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
24.10.2026 | 14:29
Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է
24.10.2026 | 14:14
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում
24.10.2026 | 14:00
Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 13:35
Արթիկում և Եղեգնաձորում համայնքապետի թեկնածուներ են ձերբակալվել. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում
24.10.2026 | 13:23
Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածուն և թիմակիցները
Բոլորը

Իսպանական Կատալոնիայի ոստիկանությունը ձերբակալել է Ջոնաթան Անդիկին՝ իր հոր՝ Mango հագուստի ընկերության հիմնադիր ու սեփականատեր Իսակ Անդիկին սպանելու կասկածանքով։ El Pais-ի տվյալներով՝ հանգուցյալ գործարարի որդին նախկինում կասկածյալ էր ճանաչվել գաղտնի պահվող գործով: Ջոնաթանը ձերբակալվել է՝ Բարսելոնա տեղափոխվելու համար, որտեղ նա կհարցաքննվի որպես կասկածյալ, նշում է The Insider-ը։

71-ամյա Իսակ Անդիկը մահացել է 2024 թվականի դեկտեմբերին՝ Բարսելոնայից 50 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Մոնսերատ լեռան վրա արշավի ժամանակ՝ ավելի քան 100 մետր բարձրությունից ընկնելուց հետո։ Գործարարին ուղեկցում էր միայն իր երեք որդիներից ավագը՝ Ջոնաթանը։ Սկզբում նա համարվում էր հոր մահվան գործով վկա, սակայն քննիչներն անհամապատասխանություններ են հայտնաբերել նրա ցուցմունքներում, արդյունքում նրա դատավարական կարգավիճակը փոխվել է։

Հետաքննությունը պարզել է, որ Ջոնաթան Անդիկը հոր մահից մի քանի օր առաջ այցելել էր Մոնսերատ։ Պաշտպանությունը պնդում է, որ որդին պարզապես պատրաստվում էր առաջիկա ուղևորությանը։ Պարզվել է նաև, որ հայրն ու որդին երբեմն կոնֆլիկտներ են ունեցել։ Օրինակ՝ 2014 թվականին Իսակը Mango-ի կառավարումը հանձնել է Ջոնաթանին, բայց զգացել է, որ նա ձախողվել է, և մեկ տարի անց վերադարձրել է ընկերությունը։

Իսակ Անդիկի կարողությունը գնահատվել է 4,5 միլիարդ եվրո, ինչը նրան դարձնում է Կատալոնիայի ամենահարուստ մարդը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի