Նիկոլ Փաշինյանը վարչական ռեսուրս է կիրառում, պետբյուջեի հաշվին նախընտրական խոստումներ տալիս. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 17:35
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
Բոլորը

Ընդդիմադիր քաղաքական գործիչները և քաղհասարակության ներկայացուցիչները տարակուսած են՝ Նիկոլ Փաշինյանը Հանրապետականների ոճով՝ վարչական ռեսուրսի կիրառմամբ նախընտրական քարոզարշավ է իրականացնում, ինչն կոշտ քննադատում էր հենց Նիկոլ Փաշինյանը: Դեռ տասը օր է անցել Փաշինյանի հայտարարությունից, որ հունիսի 20-ին նախատեսվում են արտահերթ ընտրություններ, և նախընտրական քարոզարշավը պաշտոնապես չի մեկնարկել, բայց Փաշինյանն արդեն հասցրել է շրջել շուրջ մեկ տասնյակ համայնքներում և համայնքային խնդիրների լուծման վերաբերյալ խոստումներ տալ:

Ընդդիմադիր պատգամավոր Անի Սամսոնյանը խնդրահարույց է համարում Փաշինյանի խոստումները՝ դա որակելով վարչական ռեսուրսի չարաշահում:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը, որը քարոզարշավը ժամանակից շուտ սկսելու մեջ խնդիր չի տեսնում, այլ մտահոգություններ է հայտնում: Նրա կարծիքով՝ համայնքապետերը ստիպված են վարչապետին գյուղերում ջերմ ընդունելության արժանացնել, չքննադատել, որ չզրկվեն սուբվենցիոն ծրագրերից:

«Իմ քայլը» լքած պատգամավոր Թագուհի Թովմասյանը ևս Նիկոլ Փաշինյանին կոշտ քննադատում է՝ պնդելով, որ Փաշինյանը պետական բյուջեի հաշվին նախընտրական խոստումներ է տալիս:

Թագուհի Թովմասյանը խնդրահարույց է համարում նաև այն, որ Փաշինյանը, իր ձևակերպմամբ՝ այս նախընտրական հանդիպումներին ներկայանում է վարչապետի համար նախատեսված ավտոշարասյունով և անվտանգության աշխատակիցներով: Ընդդիմադիր Անի Սամսոնյանը, սակայն, խնդիր չի տեսնում, որ Փաշինյանն աշխատանքից դուրս պետական մեքենաներով է մարզեր գնում:

Իշխող թիմի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն էլ իր հերթին չի հերքում, որ իշխանությունները քարոզարշավ են իրականացնում, իսկ որպես հիմնավորում նշում է՝ քարոզարշավը մեկնարկում է ընտրությունների հաջորդ օրվանից:

Ալեն Սիմոնյանը նաև վստահեցնում է՝ սրանք այն հանդիպումների տրամաբանական շարունակությունն են, որոնք վարչապետն իրականացնում էր մինչև համավարակն ու պատերազմը: Նիկոլ Փաշինյանի թիմակիցը, թեմայից շեղվելով, հատուկ շեշտում է՝ այս հանդիպումներն ապացուցում են, որ, իր ձևակերպմամբ՝ չարախոսների պնդումները, թե վարչապետը տեղաշարժվում է միայն ոստիկանական ուժերի ուղեկցությամբ, իրականությանը չեն համապատասխանում:

Մինչ Ալեն Սիմոնյանն արձանագրում է, որ Փաշինյանը մարզեր առանց ոստիկանական պատնեշների է այցելում, ԱԺ փոխխոսնակին հիշեցրեցինք՝ ֆեյսբուքյան լայվերի սիրահար Փաշինյանն այցերը, կարելի է ասել, գաղտնի է կատարում՝ լրատվամիջոցները դրանց մասին չեն տեղեկացվում, իսկ վերջում Կառավարությունը մոնտաժված տեսանյութեր է հրապարակում:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն էլ ասում է, որ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավ անելով թեև օրենք չի խախտում, բայց վարչապետը չպետք է համատեղի աշխատանքային պարտականություններն ու նախընտրական քարոզչությունը, քանի որ դա ոչ մրցակցային պայմաններ է ստեղծում ընդդիմադիր թեկնածուների համար: Ըստ նրա՝ Փաշինյանը, վարչական ռեսուրսներ կիրառելով, հաճոյանում է սոցիալապես անապահով խավին և առավելություններ գրանցում:

Ընդդիմության և քաղհասարակության այս քննադատություններին, սակայն, իշխանությունները կարևորություն չեն տալիս: Ալեն Սիմոնյանն այսօր հայտարարեց՝ նմանատիպ հանդիպումներ էլի են լինելու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան