ԱՄՆ Պետդեպը՝ ՀՀ դատական համակարգի թերությունների, իրավապահ համակարգում չիրականացված բարեփոխումների մասին

Լուրեր

14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է Աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ 2020 թվականի զեկույցը: Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանությանը, դատական համակարգի և քրեակատարողական հիմնարկների թերություններին, բանակում գրանցված ինքնասպանությունների դեպքերին, Ղարաբաղյան պատերազմին, իրավապահ համակարգում չիրականացված բարեփոխումներին և այլ խնդիրների։ Զեկույցի սկզբում նշվում է, որ Պետդեպարտամենտը 2021 թվականի կեսերին կհրապարակի այս զեկույցի լրացում, որում կընդգծվի նաև կանանց իրավունքներին վերաբերող ենթաբաժինը՝ անդրադառնալով վերարտադրողական իրավունքներին վերաբերող հարցերի ավելի լայն շրջանակի:

Նշվում է, որ 2018-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Իմ քայլը» խմբակցությունը, որը ղեկավարում է գործող վարչապետի Նիկոլ Փաշինյանը, հավաքել է ձայների 70 տոկոսը և խորհրդարանում տեղերի ճնշող մեծամասնությունը: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության հովանու ներքո իրականացված ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության գնահատման համաձայն ՝ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են ՝ հարգելով հիմնարար ազատությունները:

Սակայն զեկույցում նշվում է, որ 2018 թվականշի իշխանափոխությունից հետո իրավապահ համակարգը չի բարեփոխվել։
Տեղեկացվում է, որ Հայաստանի Սահմանադրությամբ արգելվում են կտտանքներ, անմարդկային վերաբերմունք, անձին նվաստացնելու գործելակերպ, սակայն, ըստ որոշ հաղորդագրությունների, առանձին դեպքերում իրավապահները դիմել են նման գործողությունների: Իրավապաշտպանների փոխանցմամբ՝ ապօրինություններ կատարած պաշտոնյաները չեն պատժվել:

Զեկույցում շեշտվում է, որ չկան հաղորդումներ այն մասին, որ կառավարությունը կամ նրա գործակալները կամայական կամ ապօրինի սպանություններ են կատարել:

Իրավապաշտպան հասարակական կազմակերպությունները (ՀԿ) շարունակում են իրենց մտահոգությունները հայտնել բանակում ոչ մարտական մահվան դեպքերի և այդ մահվան դեպքերի վերաբերյալ իրավապահ մարմինների կողմից հավաստի հետաքննություններ չիրականացնելու վերաբերյալ: Տարվա ընթացքում բանակում տեղի են ունեցել կադրային լուրջ փոփոխություններ, և որոշ նոր նշանակումներ կատարելուց հետո նկատվել է բանակում ինքնասպանությունների կտրուկ նվազում, ինչպես նաև խնդրի նկատմամբ հասարակության ուշադրության մեծացում:

Զեկույցի կարևոր մասը դատական համակարգին տրված գնահատականն է:

«Համակարգն անկախ և անկողմնակալ չէ, հանրության վստահությունը դատավորների նկատմամբ շարունակում է ընկնել: Արդարադատության ոլորտում մնացել են մեծ թվով պաշտոնյաներ, ովքեր ծառայել են նախկին իշխանություններին և կայացրել նրանց համար բացառապես բարենպաստ վճիռներ»,- ասվում է զեկույցում:

Նշվում է ևս մեկ կարևոր հանգամանք՝ «Հայաստանում քաղբանտարկյալների կամ կալանավորների առկայության մասին հավաստի հաղորդագրություններ չկան»:

ԱՄՆ Պետքարտուղարության մարդու իրավունքների 2020 թվականի զեկույցում ասվում է, որ Հայաստանում համացանցն ազատ է: