«Հայ կանայք շատ ծանր բեռ են կրում»․ ԵՄ պատվիրակության ղեկավարը ելույթ է ունեցել Հայաստանում կանանց տնտեսական հզորացման աշխատանքային խմբում

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, վերջերս ելույթ ունեցավ Հայաստանում կանանց տնտեսական հզորացման աշխատանքային խմբում, որը համաղեկավարում են Հայաստանի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակը։

Դեսպան Վիկտորինը նշեց՝ Եվրամիությունը հաստատապես համոզված է, որ կանանց տնտեսական հզորացման հնարավոր է հասնել միայն երիտասարդ տարիքից գենդերային հավասարության խթանման և հասարակության բոլոր մակարդակներում օժանդակ կառույցներ ստեղծելու միջոցով:

«Հայ կանայք և, մասնավորապես, նրանք, ովքեր ծնվել են գյուղական վայրերում և մարգինալացված ընտանիքներում, շատ ծանր բեռ են կրում: Հայ հասարակությունը շատ բան կարող է շահել աղջիկների և կանանց զարգացման համար ներդրված յուրաքանչյուր դրամից, այդ թվում` երեխաների որակյալ խնամքի և առողջապահական ծառայություններ, գործատուներ, որոնք առաջարկում են հավասար վարձատրություն, արժանապատիվ և ճկուն աշխատանքային պայմաններ, կին ձեռներեցների համար նախատեսված ցածր տոկոսադրույքով կամ անտոկոս ֆինանսավորում։ Դրանք արդյունավետ ծախսված գումարներ են, որոնք ուղղակիորեն փոխակերպվում են ՀՆԱ-ի ավելացման, ավելի լավ կենսապայմանների և հասարակության համար ավելի լավ ապագայի»,- նշեց դեսպանը ելույթի ընթացքում: