Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր ընթանում են Ջրականի (Ջաբրայիլ) և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում՝ 2 ջոկատով
Հասարակություն
30.03.2021 | 10:59Ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինվորականների ու պահեստազորայինների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) և Վարանդայի(Ֆիզուլի) շրջաններում՝ 2 ջոկատով: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն:
Նշենք, որ Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում, գյուղական ու քաղաքային համայնքներում, դիրքային, լեռնային ու անտառային հատվածներում, Արցախի փրկարարները սկսած 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչ այսօր, բոլոր ուղղություններում իրականացրել են փրկարար-որոնողական աշխատանքներ:
Զինադադարից հետո հայտնաբերվել է ընդհանուր 1524 աճյուն: