Փաշինյանը ցանկանում է, որ հայերը թուրքերին թշնամի չհամարե՞ն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Բաքվից ու Անկարայից հնչող հայատյաց կոչերի, Ալիևի՝ Երևանն ու Զանգեզուրը գրավելու երազանքների և հայերին երկաթյա բռունքով սպառնալիքների ֆոնին, Երևանում այլ հռետորաբանությամբ են ներկայանում: Հայաստանի քաղաքական էլիտայի առանցքային ներկայացուցիչներն ուղիղ տեքստով հայտարարում են՝  հայերն իրենց կեցվածքը պետք է փոխեն տարածաշրջանի պետություններին թշնամի համարելու հարցում:

Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, Հայաստանի քաղաքացիներին պատրաստում է Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ ունեցած թշնամական կեցվածքը փոխելուն, բայց թե ինչպես, ինչ գործիքներով, մանրամասներ չի հայտնում։ Ասում է՝ սրանք քննարկման այլ հարցեր են: Այս հարցերին պատասխան չի տալիս նաև արտաքին քաղաքականության թիվ մեկ պատասխանատու Արա Այվազյանը: Այսօր Ազգային ժողովում Factor TV-ի հարցերն այն մասին, թե ինչ նկատի ունի Հայաստանի վարչապետը՝ թշնամական երկրների նկատմամբ կեցվածք փոխելու ակնարկներ անելով, ԱԳ նախարարն անպատասխան թողեց:

Թշնամական պետությունների, մասնավորապես՝ Թուրքիայի նկատմամբ հայերի վերաբերմունքի փոփոխության մասին Արցախյան պատերազմից հետո առաջին անգամ ակնարկել է նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Առաջին ալիքին» տված հարցազրույցում նա երեք անգամ խուսափել է ուղիղ պատասխանել հարցին՝ Թուրքիան Հայաստանի համար թշնամի պետությո՞ւն է, թե՞ ոչ:

Արա Այվազյանը կտրուկ հրաժարվում է մեկնաբանել ոչ միայն Փաշինյանի, այլև Արմեն Գրիգորյանի սկանդալային հայտարարությունը: Ի դեպ, Ազգային ժողովում «Իմ քայլից» արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում ընդգրկված պատգամավորներ Տաթևիկ Հայրապետյանն ու Սոս Ավետիսյանը նույնպես հրաժարվեցին մեկնաբանել իրենց քաղաքական ղեկավարի և ԱԽ քարտուղարի խոսքերը:

Արա Այվազյանն արդեն լրագրողների հետ ճեպազրույցում մանրամասնեց՝ եթե ԱԳ նախարարությունը տեղյակ չէ, ապա Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման բանակցություններ չկան: Սակայն նախարարը Թուրքիայի հետ կապված հույսեր ունի:

Երևանում թշնամական պետությունների հետ երկխոսելու մասին քաղաքական վերնախավի հայտարարությունները փորձագետները տարբեր կերպ են մեկնաբանում: Դրանք, ըստ քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի, պայմանավորված են այն քննարկումներով, որ տեղի են ունենում Ռուսաստանի հովանու ներքո և ենթադրում են ճանապարհային ենթակառուցվածքների ապաշրջափակում:

Բադալյանն ասում է՝ Հայաստանը պետք է իր համար հստակեցնի՝ տարածաշրջանում դիրքավորվում է որպես Թուրքիայի և նրա կցորդ Ադրբեջանի հավերժական թշնամի՞, թե՞ դիտարկում է այս երկրների հետ երկխոսություն ծավալելու հնարավորությունը: Նա, սակայն, շեշտում է, որ այս երկխոսությունը չի կարող լինել նախապայմաններով:

Քաղաքագետ Արմեն Բադալյանը, սակայն, հակառակ կարծիքին է։ Ըստ նրա՝ Հայաստանն այս քայլի դիմաց շատ թանկ ենք վճարելու:

Հակոբ Բադալյանն ասում է՝ շատ կարևոր է, որ Հայաստանը դադարի գերտերությունների՝ Թուրքիայի և Ռուսաստանի միջև սակարկման առարկա լինել: Վերլուծաբանի խոսքով՝ Հայաստանն իր խնդիրների շուրջ պետությունների հետ ինքը պետք է բանակցի, ոչ թե երրորդ երկիր որոշի Հայաստանի ճակատագիրը: Բադալյանն ընդգծում է՝ եթե Հայաստանն ու Թուրքիան սկսեն երկխոսել, երրորդ երկրները կկորցնեն իրենց լծակները և կսկսեն մեզ հետ հաշվի նստել՝ օրակարգ պարտադրելու փոխարեն:

Քաղաքագետ Արմեն Բադալյանն էլ նշում է՝ Փաշինյանի իշխանությունը Թուրքիայի և Ադրբեջանի հետ մտերմանալու քաղաքականությունն իրականացնելու է հատկապես հունիսի 20-ի ընտրություններից հետո, որն աջակցություն է ստանում հիմնականում Արևմուտքի կողմից։ Իսկ թե Հայաստանի քաղաքացիները հավանություն կտա՞ն այս նախաձեռնությանը, Արմեն Բադալյանը կարծում է՝ պարզ կլինի ընտրություններից հետո:

Թուրքիային և Ադրբեջանին թշնամի չդիտարկելու՝ Փաշինյանի հորդորի ֆոնին, ի դեպ, ուշագրավ էր, որ ԱԳ նախարար Արա Այվազյանն այսօր ԱԺ-ում պատգամավորների հարցերին ի պատասխան Ադրբեջանին ցանկանում էր անվանել հակառակորդ, սակայն մի քանի տառ արտաբերելուց հետո նախընտրեց «պատերազմող կողմ» ձևակերպումը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան