Առեղծվածային մահեր են լինում, երբ Սերժ Սարգսյանը խրամատավորվում է․ նա ցնցումների է պատրաստվում․ Հմայակ Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Հայաստանի Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հետ

-17 ուժերի ղեկավար Վազգեն Մանուկյանը վերջին հավաքում հայտարարել է․ «Փաշինյանը կիրառում է ուժ, որ մնա իշխանության։ Ուժին պետք է հակադրել ուժ։ Մի «իքս» օր ամբողջ ժողովրդով կբարձրանանք և կոչնչացնենք ամեն ինչ։ Խաղաղ խոսակցությունները չեն օգնի»։ Ի՞նչ եք կարծում՝ դեռ պահպանվո՞ւմ է ուժի կիրառման սպառնալիքը, որ առկա էր քաղաքական դաշտում։

-Ես կարծում եմ՝ դա ցույց է տալիս, որ Վազգեն Մանուկյանը և այդ «15»-ի ձևաչափը ավելի շուտ պատրաստվում են հետընտրական ցնցումներն օգտագործելուն՝ իրենց նպատակներին հասնելու համար, քան պատրաստվում են ընտրություններին։ Սա ցույց է տալիս, որ Վազգեն Մանուկյանը հավատարիմ է իր ոճին, և ընտրություններից առաջ նախադրյալներ է ստեղծում, որպեսզի հետընտրական շրջանում կարողանա հաջողության հասնել։ Նախորդ ժամանակաշրջանում բանակին ուղղված իր հրավերները՝ գալ Բաղրամյան պողոտա և ուժային ձևով լուծել Նիկոլ Փաշինյանի հեռացման հարցը, հաջողության չհասան։

-Բայց հայտնի չէ՝ ընտրություններն ինչ արդյունքներով կավարտվեն, ինչո՞ւ հիմիկվանից պատրաստվել հետընտրական պրոցեսներին։

-Նա արդեն հասկանում է, գիտակցում է, որ իրենք հաջողության չեն հասնի։ Դա անզեն աչքով է երևում, ինչը ցույց են տալիս իրենց փորձերը՝ ոտքի հանել հնարավորինս շատ մարդկանց, բայց չորս ամիսների ընթացքում նրանք չկարողացան ձնագնդիկի իրավիճակ ստեղծել, երբ իրենց կողմնակիցների թիվը փողոցներում կավելանա, և դա հնարավորություն կտար իրենց հասնել արդյունքի։ Չնայած իրենք հիմա ասում են, թե իրենց պայքարի շնորհիվ է Նիկոլ Փաշինյանը համաձայնվել գնալ արտահերթ ընտրություններին, բայց դա, իհարկե, խոսակցություն է։ Բոլորս գիտենք, որ դրա նպատակը ոչ թե արտահերթ ընտրություններին հասնելն էր, այլ Նիկոլ Փաշինյանին հեռացնելը և խունտայի ստեղծումը։ Այն, որ իրենց այդ հույսերը չարդարացան, պայմանավորված էր նախ՝ այն բանով, որ ժողովրդի մեծ մասը չարձագանքեց, և երկրորդը՝ Օնիկ Գասպարյանը հմուտ ձևով լիցքաթափեց իրավիճակը։

-Սերժ Սարգսյանը խոստացել է չլքել քաղաքական խրամատը։ Սա ի՞նչ է նշանակում, իր դեմքով կմտնի՞ մրցապայքարի մեջ։

-Քաղաքական խրամա՞տը․ գիտեք ինչ՝ Սերժ Սարգսյանը, այն ժամանակ, երբ խրամատավորվում էր, դրան հետևում էին առեղծվածային մահեր։ Օրինակ՝ «Հոկտեմբերի 27» հետևեց, երբ սուպերնախարարությունը կիսեցին Ազգային անվտանգության և Ներքին գործերի, իրեն թողեցին միայն Ազգային անվտանգությունը, իսկ Սուրեն Աբրահամյանը Ներքին գործերի նախարարն էր «Միասնություն» դաշինքի քաղխորհդրի որոշումով։ Այդ ժամանակ Սերժ Սարգսյանը խրամատավորվեց և տեղի ունեցավ «Հոկտեմբերի 27»-ը։ Երբ Սերժ Սարգսյանը խրամատավորվում է, տեղի են ունենում այդ կարգի իրադարձություններ։ Խրամատավորվել՝ հենց դա է նշանակում, ոչ թե նախապաստրաստվել ընտրությունների, ընտրությունների համար պետք չի խրամատավորվել։ Նա նախապատրաստվում է հետընտրական ցնցումների և այստեղ է, որ Նիկոլ Փաշինյանը լուրջ մարտահրավերի առաջ է կանգնած։ Հետընտրական ցնցումներն այսօր արդեն նախապատրաստվում են։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան