Չինաստանը պատվիրակություն է ուղարկել Ասադի ուժերի կողմից վերահսկվող Իդլիբ շրջան

Լուրեր

11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Չինաստանի պատվիրակությունն այցելել է Սիրիայի Իդլիբ նահանգի այն շրջանները, որոնք վերահսկվում են իշխանական ուժերի կողմից։

The Syrian Observer-ի հաղորդմամբ՝ Դամասկոսի կողմից նշանակված Իդլիբի նահանգապետ Մուհամեդ Նատուֆը Խան-Շեյխունում ընդունել է չինական պատվիրակությանը։

Նահանգապետը մասնավորապես հանդիպել է բժշկական ոլորտում մասնագիտացված ընկերության ներկայացուցիչների հետ, քննարկվել է երկկողմ համագործակցության ուղղությունները։

The Syrian Observer-ի տեղի աղբյուրները հայտնել են, որ Չինաստանի պատվիրակության կազմում գործարարներից բացի եղել են նաև զինվորականներ ու անվտանգության ուժերի ներկայացուցիչների, որոնք այցելել են սիրիական բանակի ու «զինված ընդդիմության» շփման գծի երկայնքով տեղակայված մի քանի բնակավայրեր։

Հրատարակչությունը նշում է, որ սա առաջին դեպքն է, երբ չինացիները հայտնվել են Բաշար Ասադի զորքերի կողմից ղեկավարվող Իդլիբի շրջաններում։

Հավելենք, որ սա Սիրիայի վերջին նահանգն է, որի շրջանների զգալի մասը դեռևս վերահսկվում է «զինված ընդդիմության» կողմից։

Նշվում է, որ Չինաստանի պատվիրակության այցը արաբական հանրապետության հյուսիս-արևմուտք տեղի է ունեցել Չինաստանի ու Իրանի միջև, որը հանդիսանում է Դամասկոսի գլխավոր դաշնակիցը, ռազմավարական պակտի կնքումից հետո։

Տաթև Ֆռանգյան