Եվս մեկ բժիշկ է մահացել այն հիվանդանոցում, որտեղ թունավորումից հետո բուժվել է Նավալնին

Լուրեր

11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ Օմսկ քաղաքի №1 շտապօգնության հիվանդանոցի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ Ռուստամ Ագիշևը մահացել է 63 տարեկան հասակում, մահվան պաշտոնական պատճառը կաթվածն է, հաղորդում է «Էխո Կավկազա»-ն։

Ալեքսեյ Նավալնին հենց այս հիվանդանոց էր տեղափոխվել անցյալ տարվա օգոստոսին անգիտակից վիճակում: Ընդդիմադրի կողմնակիցները դեռևս պնդում են, որ կլինիկայի ղեկավարությունն ու անձնակազմը գիտեին Նավալնիի հետ պատահածի իրական պատճառները, բայց ԱԴԾ հրամանով նրանք կեղծ ախտորոշում են տվել նրան և փորձել են թաքցնել քիմիական նյութից թունավորման հետքերը:

Հաղորդվում է, որ բժիշկ Ագիշևը երեսուն տարի աշխատել է Օմսկի թիվ 1 հիվանդանոցում: Կլինիկայի ղեկավար Եվգենի Օսիպովը նրա հեռանալը համարել է «անդառնալի կորուստ ամբողջ բժշկական հանրության համար»:

Վերջին շրջանում սա Օմսկի №1 հիվանդանոցի ղեկավարության շարքրում առաջին մահվան դեպքը չէ: Փետրվարի սկզբին, 55 տարեկան հասակում մահացավ կլինիկայի գլխավոր բժշկի տեղակալ Սերգեյ Մաքսիմիշինը, որի մահվան պաշտոնական պատճառը սրտի կաթվածն էր:

Ավելի վաղ գլխավոր բժշկի մեկ այլ տեղակալ ՝ Անատոլի Կալինիչենկոն, հեռացել է հիվանդանոցից: Բժիշկը պնդում է, որ մասնավոր կլինիկայում նոր աշխատանքի անցնելը պայմանավորված է նրանով, որ նա «ավելի շատ վիրաբուժություն է սիրում, քան կառավարում»: