Հերթական ապատեղեկատվությունն է շրջանառվում, թե իբր ես հայտարարել եմ Տավուշի մարզում իբր հայ-ադրբեջանական շուկա ստեղծելու մասին. Տավուշի մարզպետ

Լուրեր

14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
Բոլորը

Սիրելի բարեկամներ, հերթական հորինված ապատեղեկատվությունն է շրջանառվում՝ Տավուշի մարզում իբր հայ-ադրբեջանական շուկա ստեղծելու մասին, ավելին` իբր ես եմ հայտարարել այդ մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

«Հիշեք` մենք գտնվում ենք տեղեկատվական պատերազմի մեջ, որտեղ ցանկացած վրիպումը (առավել ևս տարածումը) օգնություն է մեր թշնամիներին։

Խնդրում եմ հետևեք այս պարզ կանոններին՝ խուսափելու համար ապատեղեկատվության տարածումից՝

1. Փնտրեք սկզբնաղբյուրը

Անհայտ աղբյուրի տեղեկատվությունը պետք է համարել ապատեղեկատվություն, քանի ճշտումներ չեք արել:

2. Փնտրեք լուսանկարներ և տեսանյութեր Մեր ժամանակներում իրադարձությունները միշտ ունեն ձայնագրություն, եթե չկա, ապա ամենայն հավանականությամբ լուրը կեղծ է:

3. Օգտագործեք որոնում այլ, ավելի վստահելի աղբյուրներում:

4. Երբեք մի ապավինեք պատահական կայքերին, մի ընդունեք սոցիալական ցանցերը որպես նորությունների միակ արդար աղբյուր:

5. Միշտ ինչ-որ բան տարածելուծ առաջ սպասեք 15 րոպե:

Որքան էլ գայթակղիչ է առաջինը «սենսացիա» դնելը, կրկնակի ստուգեք փաստերը, հետևեք նախորդ կետերին, և այնուամենայնիվ սպասեք մի քանի րոպե»,- գրել է Չոբանյանը: