Ինչպես է ազդում տնօրենների խորհրդում կանանց ներկայացվածությունը բիզնեսի կառավարման համակարգի, նաև՝ հասարակության վրա

Լուրեր

14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
Բոլորը

Մարտի 26-ին տեղի ունեցավ Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի կողմից կազմակերպված «ԿԱՆԱՅՔ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴՈՒՄ» վիրտուալ սեմինարը:

Տնօրենների խորհրդում բազմազանությունը դիտարկվում է որպես լավ գործարար պրակտիկա: Այն հնարավորություն է տալիս տնօրենների խորհրդում խթանել բազմակարծությունը, այլախոհությունը և դրանց արդյունքում ընդունել հիմնավորված, հավասարակշռված, կշռադատված որոշումներ:

Տնօրենների խորհրդում բազմազանության ապահովման հարցում իրենց ուրույն դերակատարումն ունեն կանայք, սակայն կանանց ներկայացվածությունը խորհուրդներում բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս:

  • Ինչպես է ազդում խորհրդում կանանց ներկայացվածությունը բիզնեսի կատարողականի, կառավարման համակարգի, սոցիալական կերպարի, ինչպես նաև հասարակության վրա.
  • Խթանում են արդյոք օրենսդրական և «փափուկ» քվոտաները խորհուրդներում կանանց ներկայացվածությունը.
  • Կորպորատիվ որոշումների վրա իրապես ազդելու համար պե±տք է արդյոք, որ կանայք խորհրդում կազմեն կրիտիկական զանգված.
  • Ինչ հատկանիշներով պետք է օժտված լինեն կանայք խորհուրդներում կորպորատիվ որոշումների վրա ազդելու համար.
  • Ինչպես նախապատրաստել խորհրդի կին անդամների:

Այս և մի շարք այլ հարցերի պատասխանեցին «ԿԱՆԱՅՔ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴՈՒՄ» վիրտուալ սեմինարի բանախոսներ և միջազգային փորձագետներ Փայվի Յոկինենը (PÄIVI JOKINEN), Սյուզան Ստենսոնը (SUSAN STENSON), Հագեն Շվայնիցը (HAGEN SCHWEINITZ):

Սեմինարին մասնակցեց շուրջ 150 անձ, որոնք ներկայացնում էին ոչ միայն Հայաստանը, այլև աշխարհի տարբեր երկրներ (Գերմանիա, Ֆրանսիա, Բելգիա, Նիդերլանդներ, Սինգապուր, Հնդկաստան և այլն):

«ԿԱՆԱՅՔ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴՈՒՄ» վիրտուալ սեմինարը կազմակերպվել է «Հայաստան. հզորացնել մասնավոր հատվածին ժողովրդավարական անցմանն աջակցելու համար» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի (www.corpgov.am, www.businessintegrityclub.corpgov.am) կողմից Միջազգային Մասնավոր Ձեռնարկատիրության Կենտրոնի (CIPE, www.cipe.org) դրամաշնորհով: