«Սուբվենցիոն ծրագրերն ամենաարդյունավետ գործիքն են տարածքային համաչափ զարգացման համար». Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.03.2026 | 22:16
Հրդեհ ավտոմեքենայում․ տուժածներ չկան
29.03.2026 | 21:13
Ֆինլանդիայում ուկրաինական երկու անօդաչու սարք է ընկել
29.03.2026 | 20:38
Եղիշե Մելիքյանը՝ Բելառուսի հավաքականից կրած պարտության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2026 | 20:19
Խաղաղության պայմանագրի հետ կապված նորություն չկա, մեր դիրքորոշումը նույնն է՝ պատրաստ ենք ստորագրել․ Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2026 | 19:57
Հայաստանի հավաքականը Երևանում պարտվեց Բելառուսին
29.03.2026 | 19:51
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
29.03.2026 | 19:34
Ալեն Սիմոնյանն ինչո՞ւ ներողություն խնդրի, ակնհայտ սադրանք է եղել. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.03.2026 | 19:15
Իրանը սպառնում է հարվածներ հասցնել տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի համալսարաններին
29.03.2026 | 18:19
ԹՐԻՓՓ-ի շուրջ քննարկումները չեն դանդաղել․ փաստաթղթերի համաձայնեցման փուլում ենք․ Միրզոյան
29.03.2026 | 17:55
Քարաթափում՝ Լծեն-Տաթև և Երևան-Մեղրի ավտոճանապարհին
29.03.2026 | 17:19
3 անձ է ձերբակալվել Փաշինյանի մասնակցությամբ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո
29.03.2026 | 16:58
Թրամփի հատուկ ներկայացուցիչը 64-ամյա Ալիևին «երիտասարդ, բայց առանձնահատուկ առաջնորդ» է համարում
29.03.2026 | 16:47
Հայաստան-Բելառուս․ Հայտնի են մեկնարկային կազմերը
29.03.2026 | 16:25
Փամբուխչյանը` փոսերի խնդիրների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.03.2026 | 16:09
Թույլ տվեք հրապարակային բաներ չասեմ․ Միրզոյանը՝ Իրան հումանիտար օգնություն ուղարկելու մասին
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ ընթացիկ ծրագրերն ու առաջիկա անելիքները քննարկելու նպատակով:

Խորհրդակցությանը մասնակցել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը, նախարարի տեղակալները, նախարարության ենթակա կառույցների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք:

Քննարկման մեկնարկին վարչապետ Փաշինյանն իր խոսքում անդրադարձել է ՏԿԵՆ գործունեությանը՝ նշելով. «Մեր կառավարության կողմից իրականացվող կապիտալ ծախսերի առյուծի բաժինն իրականացվում է հենց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջոցով, ինչը չափազանց կարևոր ուղղություն է: Որպես կապիտալ ծախսերի հատված ուզում եմ ընդգծել նաև սուբվենցիոն ծրագրերը, որոնք իրականացվում են համայնքների հետ համագործակցության միջոցով, և պետք է արձանագրել, որ մեր կառավարության պատկերացմամբ՝ սուբվենցիոն ծրագրերն ամենաարդյունավետ գործիքն են տարածքային համաչափ զարգացումը ապահովելու համար: Այսօր մենք կքննարկենք նաև ենթակառուցվածքների հետ կապված հարցեր, էներգետիկայի, բնական պաշարների ոլորտին վերաբերող արդյունքները, անելիքները, խնդիրները և որոշումներ կկայացնենք հետագա անելիքների վերաբերյալ»:

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը զեկուցել է ըստ ոլորտների կատարված աշխատանքների մասին: Մասնավորապես, նախարարի խոսքով՝

սուբվենցիաների ոլորտում՝ 2020թ. իրականացվել է 580 սուբվենցիոն ծրագիր՝ 26.2 մլրդ դրամ ընդհանուր արժեքով, որտեղ պետբյուջեի մասնաբաժինը կազմել է 14.3 մլրդ դրամ:

Ճանապարհաշինության բնագավառում՝ 2019թ. իրականացվել է 350 կմ ճանապարհի, 2020թ.՝ շուրջ 400կմ ճանապարհի հիմնանորոգում և միջին նորոգում, ևս 150կմ ներհամայնքային ճանապարհն վերանորոգվել է սուբվենցիոն ծրագրերով: Ֆինանսավորման աղբյուրները մի քանիսն են՝ պետական բյուջեից մինչև դրամաշնորհներ և վարկային ծրագրեր:

Էներգետիկայի ոլորտում՝ այս տարի ավարտին կհասցվի 250 ՄՎտ դրվածքային հզորության ջերմակայանի կառուցումը, կշարունակվեն նաև Մասրիկ-1 55 ՄՎտ դրվածքային հզորության արևային կայանի կառուցման աշխատանքները: 2021թ. փետրվարի 1-ին փորձարկվել է էլեկտրաէներգետիկ մեծածախ շուկայի կառավարման ծրագիրը: Շարունակվել են ՀԱԷԿ շահագործման ժամկետի երկարացման ծրագրով նախատեսված աշխատանքները, ներդրվել է 65 մլն դոլար։ 2021-2023թթ. նախատեսվում է շահագործման ժամկետի երկարացման ծրագրի շրջանակում ներդնել շուրջ 100 մլն դոլար։ Շարունակվել են Իրան–Հայաստան Էլեկտրահաղորդման օդային գծի և Նորավան ենթակայանի շինարարական աշխատանքները, ներդրվել է 27 մլն եվրո:

Ենթակառուցվածքային ծրագրերից նախարարն առանձնացրել է Գյումրու քաղաքային ճանապարհների ծրագիրը, որի շրջանակում 12 կմ երկարությամբ 9 փողոցի և 2 հրապարակի հիմնանորոգումն արդեն ավարտվել է, 2021թ. կհիմնանորոգվի 11 կմ երկարությամբ ևս 23 փողոց: Արդյունքում ակնկալվում է Գյումրիում ունենալ ընդհանուր 25 երկարությամբ հիմնանորոգված փողոցներ, ինչը դրական ազդեցություն կունենա աղետի գոտու կրճատման և Գյումրիում կյանքի աշխուժացման վրա: Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում Ս. Պապիկյանն անդրադարձել է ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրին, որի մեկնարկը տրվել է 2020-ին և շարունակվելու է նաև այս տարի:

Կարևորվել է նաև «Սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրով իրականացվող դպրոցաշինությունը, որի շրջանակում կառուցվելու/ամրացվելու է առնվազն 46 դպրոց: Ծրագրի սկզբից մինչ այժմ ակտիվ շինարարության փուլ է մտել 19 դպրոց: Ավարտվել է 6-ի շինարարությունը, 2–ի շինարարությունը կավարտվի 2021թ., իսկ 11-ինը՝ 2022թ. ընթացքում: Ներկայում նախագծվում է 15 դպրոցական շենք, որից 11-ն ավարտվել է և գտնվում է տարբեր փորձաքննությունների փուլերում:

Ընդերքօգտագործման ոլորտում՝ 2020թ. ընդունվել է «Ընդերքի մասին» օրենքը, որն էական կարգավորումներ է բերել ոլորտ, ինչը, նախարարի խոսքով, կարևոր, բայց բավարար չէ, և օրենսդրական բարեփոխումների գործընթացը շարունակական է լինելու: 2018-2021թթ. ընթացքում ընդերքօգտագործող ընկերությունների կողմից պետբյուջե վճարված ապառքների գումարը կազմել է 857 675 775 դրամ: Որոշ ընկերություններ զրկվել են ընդերքօգտագործման լիցենզիայից՝ իրենց պարտավորություները ոչ պատշաճ կատարելու պատճառով: Մշակվել է սեփականատերերի հայտարարագրման համակարգը, ներդրվել է պաշարների ընդերքաբանական փորձաքննության կարգը:

Հաջորդիվ քննարկում է ծավալվել ՏԿԵՆ գործունեության տիրույթում գտնվող ոլորտներում ընթացիկ խնդիրների լուծման և հետագա անելիքների շուրջ: Այս առնչությամբ ՏԿԵ նախարարի տեղակալները, ՏԿԵՆ ենթակայության ներքո գտնվող կառույցների ղեկավարները պարզաբանումներ են ներկայացրել վարչապետ Փաշինյանին, հանդես եկել ոլորտային գործընթացների բարելավումների վերաբերյալ առաջարկներով:

Վարչապետն ընդգծել է, որ տարածքային զարգացման և ենթակառուցվածքների ոլորտային ճյուղերում ստանդարտների բարձրացման, բարելավման խնդիր է պետք դնել և հետևողական առաջ շարժվել այդ ճանապարհով:

Կառավարության ղեկավարը կարևորել է ճանապարհաշինության ոլորտում առկա բոլոր ծրագրերի ներդաշնակեցումը թե՛ շինարարական աշխատանքների, թե ֆինանսավորման մեխանիզմների առումով, որպեսզի գործընթացն իրականացվի ամբողջական և փոխլրացված կերպով:

Հանքարդյունաբերության առնչությամբ՝ վարչապետն առաջնահերթություն է համարել այս հանրային ռեսուրսի պատասխանատու օգտագործման ապահովումը և այդ ուղղությամբ առկա համակարգի շարունակական բարելավումը:

Ինչ վերաբերում է ենթակառուցվածքների զարգացմանը, վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարության համար սա կարևոր առաջնահերթություն է, և այդ նպատակին պետք է ծառայեն տարբեր աղբյուրներից ներգրավվող ֆինանսական միջոցները՝ պետական, համայնքային, վարկային, մասնավոր:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում աշխատանքային ձևաչափով շարունակել քննարկումը՝ անդրադառնալով նաև ավիացիայի, միգրացիայի և մյուս ոլորտներին: