BioNTech-ն ու Pfizer-ը սկսել են պատվաստանյութի փորձարկումները երեխաների վրա

Լուրեր

11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Աշխարհը շարունակում է պայքարել COVID-19-ի դեմ։ Աշխարհի տարբեր երկրներ շարունակում են բնակչության պատվաստումները։ Գերմանական BioNTech և ամերիկյան Pfizer ընկերությունները Moderna և AstraZeneca ընկերություններից հետո հայտնել են երեխաների վրա կլինիկական փորձարկումների մասին։

«Շարունակվող կլինիկական փորձարկումների գլոբալ փուլի շրջանակներում՝ BioNTech մեր գործընկերոջ հետ մենք առաջին խմբի պատվաստանյութը ներարկել ենք առողջ երեխաներին»,- հայտարարել է Pfizer-ը։

Ակնկալվում է, որ փորձարկումների շրջանակներում կուսումնասիրվի պատվաստանյութի անվտանգությունը, տանելիությունը և արդյունավետությունը վեց ամսականից մինչև 11 տարեկան տարիքային խմբի երեխաների համար:

Ըստ ծրագրի ՝ BioNTech / Pfizer-ը երեխաների համար կօգտագործվի 2022 թվականի սկզբից:

Worldometer կայքի տվյալների համաձայն՝ SARS-CoV-2-ի տարածման մեկնարկից ի վեր այս ինֆեկցիան հայտնաբերվել է երկիր մոլորակի ավելի քան 126 միլիոն բնակչի մոտ։ Ավելի քան 2,7 միլիոն մարդ մահացել է COVID-19 հաստատված ախտորոշմամբ, առողջացել է 101 միլիոն մարդ։

 

Տաթև Ֆռանգյան