Ծնվեց Արցախյան առաջին պատերազմի ընթացքում, երկրորդի ժամանակ՝ զոհվեց. Հրայր Եգանյանը կդառնար 31 տարեկան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.09.2026 | 23:16
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
21.09.2026 | 22:48
Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով
21.09.2026 | 22:34
Բռնցամարտի Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչում Հայաստանն ունի 5-րդ ներկայացուցիչը
21.09.2026 | 22:16
ԵՄ-ն մոտ է Ուսմանովին պատժամիջոցների ցանկից հանելու՝ Փարիզի պահանջի շուրջ գործարքին՝ Բաքվում բանտարկված ֆրանսիացիների ազատ արձակման դիմաց
21.09.2026 | 21:59
Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով
21.09.2026 | 21:46
Կրթությամբ, աշխատանքով, վճարված հարկերով ուժեղացրեք ձեր պետությունը, և ձեր պետությունն ավելի կուժեղացնի ձեզ. վարչապետ
21.09.2026 | 21:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.09.2026 | 21:13
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի դատավարությունն է մեկնարկել
21.09.2026 | 20:58
Politico-ն, CNN-ը և MS NOW-ն դատի են տվել Թրամփին, որը փակել է լրատվամիջոցների լրագրողների համար մուտքը Սպիտակ տուն
21.09.2026 | 20:44
Ումի՞ց ենք կախված հիմա. քաղաքացիները` Անկախության 35-ամյակի մասին
21.09.2026 | 20:44
Փաշինյանի ուղերձը Հանրապետության հրապարակից․ ՈԻՂԻՂ
21.09.2026 | 20:31
Դաժանորեն ծեծել է հաշմանդամություն ունեցող երեխային․ նոր մանրամասներ՝ Խարբերդի մանկատան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.09.2026 | 20:24
Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը «կորցրել է վերահսկողությունը» իր նավթավերամշակման արդյունաբերության նկատմամբ
21.09.2026 | 20:24
Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Միրզոյանին Անկախության օրվա առթիվ
21.09.2026 | 20:10
«Այս եղեգներին ձեռք չտան»․ բողոք՝ Աղի լճի բարեկարգման ծրագրի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հրայր Արմենի Եգանյանը Շուշանիկ Գասպարյանի 2 որդիներից ավագն է։ Ծնվեց Արցախյան առաջին պատերազմի ընթացքում, երկրորդի ժամանակ՝ զոհվեց։

Տնտեսագետ էր՝ մագիստրոսի աստիճանով, աշխատում էր մասնագիտությամբ՝ բանկում։ Մասնագիտական աճի ու վերապատրաստումների հետ զուգահեռ՝ չէր մոռանում ընկերներին։ Մայրն ասում է՝ ժամանակ էր գտնում իր ձեռքով պատրաստած խորոված հյուրասիրել։

Նոր էր ընտանիք կազմել՝ պատերազմից ընդամենը 2 ամիս առաջ։ Առաջնեկին սպասելու լուրը նոր էր լսել, տուն գնելու որոշում էր կայացրել։ Մայրը լալիս է՝ այդպես էլ չիմացավ՝ տղա՞, թե՞ աղջիկ է ունենալու, բայց որոշել էր՝ տղան Նարեկ կլինի, աղջիկը՝ Նարե։ Արցունքների միջից էլ ժպտում է՝ իր առաջնեկի առաջնեկը տղա է լինելու։

Հրայրն աշխատել սկսել է ծառայությունից անմիջապես հետո, բայց զինվորական համազգեստը կրկին հագնել միշտ էր պատրաստ։ 2016-ի քառօրյային էլ էր որոշել գնալ պատերազմ, բայց չհասցրեց՝ պատերազմը շուտ ավարտվեց։ Այս անգամ էլ պատերազմի 4-րդ օրը՝ սեպտեմբերի 30-ն էր՝ կեսգիշերն անց կանչեցին։ 3 ընկերով որոշել ու գնացել էին կամավորագրվելու։

Ո՛չ կինը, ո՛չ մայրը, ո՛չ էլ ընկերները չկարողացան փոխել նրա որոշումը։ Առավոտյան արդեն ճանապարհում էին Հրայրին։ Նախ՝ Քանաքեռ, հետո Արարատ էին տարել։ Նախիջևանի հետ սահմանի դիրքերն էին պահում։

Բայց ուրախ չէր, որ Արցախում չէ։ Երկրորդ անգամ էր կամավորագրվելու, որ ի վերջո հասնի Արցախ։

Պատերազմել է մինչև հոկտեմբերի 18-ը։ Նահանջի հրամանը լսել է, բայց որպես ջոկի հրամանատար՝ չի նահանջել, մինչև բոլորը կփրկվեն։ Չի փրկվել միայն ինքը։ Հետո արդեն իր խիզախության ու հերոսական քայլի համար պարգևատրվելու էր մարտական ծառայության մեդալով՝ հետմահու։

Հրայրին դեռ շատ ճանաչողներ են լինելու՝ հայրենասիրության օրինակով և ժպիտով՝ անմահացած քարի վրա։ Կյանքի 31-րդ գարունն էր դիմավորելու՝ մարտի 25-ին 31 տարեկան կդառնար։ Այդ օրը Հրայրի տունը միշտ մարդաշատ է եղել, այսօր հյուրերը Եռաբլուրում են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան