FRV-ն ՄՖԿ-ի, ՎԶԵԲ-ի և Ամերիաբանկի հետ հաջողությամբ ավարտեց ՀՀ-ում արդյունաբերական նշանակության ամենախոշոր արևային կայանի կառուցման ֆինանսավորումը

Լուրեր

18.01.2026 | 21:30
Վահագն Խաչատուրյանն այցելել է Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցի
18.01.2026 | 21:21
Մհեր Գրիգորյանն ընդունել է Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանին
18.01.2026 | 20:50
Սիրիայի բանակը անցել է Եփրատը և հարձակվել քրդերի դիրքերի վրա
18.01.2026 | 19:11
Խուսափեք երրորդ կողմերի միջամտությունից և հավելյալ վճարներից․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից զգուշացնում են
18.01.2026 | 18:39
Մակրոնը կոչ է արել ԵՄ-ին պատասխանել ԱՄՆ-ին «առևտրային բազուկայով»
18.01.2026 | 17:17
Bild. Գերմանացի զինվորականները վաղաժամ և «առանց բացատրությունների» լքել են Գրենլանդիան
18.01.2026 | 16:33
Մենք վստահ քայլերով շարժվում ենք միջազգային մեծ մրցաշարեր հյուրընկալելու ուղղությամբ․ ՀՖՖ նախագահի ուղերձը
18.01.2026 | 15:52
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանին այս տարվա առաջին ուսումնամարզական հավաքն անցկացնում է Գյումրիում
18.01.2026 | 15:30
Իլոն Մասկը հայց է ներկայացրել OpenAI-ի և Microsoft-ի դեմ՝ պահանջելով մինչև 134 միլիարդ դոլարի փոխհատուցում
18.01.2026 | 15:00
WP․ Պենտագոնը պատրաստվում է դեսանտայիններին ուղարկել Մինեսոտա
18.01.2026 | 14:06
Թրամփը ցանկանում է մեկ միլիարդ դոլար երկրներից՝ իր ստեղծած Խաղաղության խորհրդում մշտական անդամակցության համար
18.01.2026 | 13:48
Օդի ջերմաստիճանը հունվարի 20-22-ին կնվազի 7-10 աստիճանով
18.01.2026 | 13:25
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով բեռնատարների համար
18.01.2026 | 13:09
Նույն ընտանիքից զորակոչվեցին երկու ժամկետային զինծառայող՝ իգական և արական սեռի
18.01.2026 | 12:49
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, երաժշտագետ Դանիել Երաժիշտը 80 տարեկան է
Բոլորը

FRV-ն ՄՖԿ-ի, ՎԶԵԲ-ի և Ամերիաբանկի հետ հաջողությամբ ավարտեց ՀՀ-ում արդյունաբերական նշանակության ամենախոշոր արևային կայանի կառուցման ֆինանսավորումը։

  • 55 ՄՎտ հզորությամբ «Մասրիկ-1» արևային կայանը կարտադրի այնքան մաքուր էներգիա, որքան պահանջվում է ավելի քան 20,000 տուն էլէկտրաէներգիայով ապահովելու համար և թույլ կտա խուսափել տարեկան 40,000տ ածխածնի արտանետումից:
  • Ծրագրի շրջանակներում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ կնքվել է էլեկտրաէներգիայի գնման պայմանագիր, որի համաձայն արտադրված էլեկտրաէներգիան կմատակարարվի համայնքին` զգալի օգուտ բերելով վերջինիս:
  • ՄՖԿ-ն և ՎԶԵԲ-ը կաջակցեն ծրագրի իրականացմանը` տրամադրելով առաջնակարգ վարկեր և ներդրումային դրամաշնորհ, որը ԵՄ-ից կնեգրավի ՎԶԵԲ-ը:
  • Ամերիաբանկը կաջակցի ծրագրի իրականացմանը` տրամադրելով ԱԱՀ-ի ֆինանսավորում:
  • «Մասրիկ-1» արևային կայանը ներկայումս արդյունաբերական մասշտաբի ամենամեծ արևային կայանն է Հայաստանում:

Fotowatio Renewable Ventures (FRV) ընկերությունը, որը հանդիսանում է Abdul Latif Jameel Energy  ընկերության անդամ և աշխարհում վերականգնվող էներգետիկայի ոլորտի ծրագրեր իրականացնող առաջատար, հաջողությամբ ավարտել է Հայաստանում արդյունաբերական մասշտաբի ամենամեծ արևային կայանի կառուցման ֆինանսավորման գործարքը: Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում կառուցվող 55 ՄՎտ հզորությամբ «Մասրիկ-1» արևային կայանն իր տեսակով առաջին է Հայաստանում: Այն թույլ կտա զգալիորեն ընդլայնել Հայաստանում վերականգնվող էներգիայի արտադրության ծավալը`միևնույն ժամանակ նվազեցնելով երկրի կախվածությունը հանածո վառելիքից:

2018 թ-ին FRV-ն և Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունը կնքեցին կառավարության աջակցության ծրագիր` Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության (R2E2) հիմնադրամի (ՀՀ կառավարության կողմից լիազորված ԾԻԳ) աջակցությամբ արևային էլեկտրակայանի նախագծման, ֆինանսավորման, կառուցման, տիրապետման և շահագործման նպատակով:

«Մասրիկ-1» կայանը կարտադրի տարեկան ավելի քան 128 գիգավատ/ժամ էլեկտրաէներգիա՝ 1 ՄՎտ/ժամի դիմաց 41,9 ԱՄՆ դոլար մրցունակ սակագնով: Արտադրված էլեկտրաէներգիան պայմանագրի համաձայն կվաճառվի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը, որը պատասխանատու է Հայաստանում էլեկտրաէներգիայի մատակարարման համար: Կայանը կարող է արտադրել այնքան էներգիա, որքան պահանջվում է Հայաստանի ավելի քան 20,000 տնային տնտեսություն էլէկտրաէներգիայով ապահովելու համար: Ծրագիրը թույլ կտա նաև տարեկան մոտ 40,000 տոննայի չափով կրճատել ածխածնի արտանետումը:

Ծրագրի իրականացմանն աջակցում են Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և Եվրամիությունը (ԵՄ), որոնք ծրագրի իրականացման տարբեր փուլերում կտրամադրեն մինչև  38․4 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում: Ամերիաբանկը կաջակցի ծրագրի իրականացմանը` տրամադրելով ԱԱՀ-ի ֆինանսավորում:

«Հայաստանը մեծ ներուժ ունի, երբ խոսքը վերականգնվող, մասնավորապես՝ արևային էներգիայի արտադրման ոլորտի զարգացման մասին է»,- ասել է FRV ընկերության գործառնությունների գծով տնօրեն Տրիստան Իգուերոն․ «Տվյալ տարածաշրջանում մեր առաջին արևային կայանի նախագծի ֆինանսավորման գործարքի կնքումը կարևոր նշանակություն ունի FRV-ի համար, քանի որ դա մեզ հնարավորություն է ընձեռում ընդլայնելու մեր գործունեության աշխարհագրությունը: Այս ծրագրի միջոցով մենք կնպաստենք երկրի կայուն տնտեսական աճին` ապահովելով լրացուցիչ եկամտի աղբյուր և ստեղծելով նոր աշխատատեղեր, ինչը նպաստելու է ավելի հեռանկարային ապագայի կերտմանը»:

Ամերիաբանկի տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը կարևորել է նախագծի իրագործումը` նշելով, որ Բանկը առանձնակի ուշադրություն է դարձնում վերականգնվող էներգետիկայի ոլորտում իրականացվող ծրագրերին․ «Մենք  աջակցում ենք Հայաստանում միջազգային ընկերությունների գործունեությանը և մեզ համար այս նախագիծն առանձնանում և կարևորվում է առաջին հերթին մեր երկրի տնտեսության զարգացման, էկոլոգիական խնդիրների լուծման, նոր աշխատատեղերի ստեղծման, մեր քաղաքացիների կյանքի որակի բարելավման տեսանկյունից։ Կարևորելով անկախ և անվտանգ էներգետիկ համակարգ ձևավորելու հեռանկարը` Ամերիաբանկը ուրախ է աջակցելու արդյունաբերական մասշտաբի ամենամեծ արևային էլեկտրակայանի կառուցմանը»։ Ա․ Հանեսյանը նշել է, որ Ամերիաբանկը մշտապես ակտիվ աշխատանքներ է իրականացրել էներգետիկայի ոլորտում, մասնավորապես՝  ՀԷԿ-երի ֆինանսավորման, ինչպես նաև արևային կայանների կառուցման ուղղություններով. ««Մասրիկ-1» արևային կայանի կառուցումը հերթական հավակնոտ և մեր երկրի համար առանցքային նշանակություն ունեցող ծրագրերից մեկն է, որը, վստահ եմ, մեր գործընկերների հետ միասին հաջողությամբ ավարտին ենք հասցնելու»։

«Abdul Latif Jameel Energy ընկերությունը FRV ընկերության միջոցով իրականացնում է Հայաստանում արդյունաբերական մասշտաբի ամենամեծ արևային կայանի կառուցումը, ինչը վկայում է վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման ուղղությամբ մեր ջանքերի մասին: «Մասրիկ» արևային կայանի կառուցման ֆինանսավորման պայմանագրի կնքումը ևս մեկ քայլ է մեր նպատակների իրականացման ճանապարհին: Հպարտ ենք, որ աջակցում ենք Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ոլորտի կայացմանը», – նշել է Abdul Latif Jameel ընկերության նախագահի տեղակալ և փոխտնօրեն Ֆադի Ջամիլը:

FRV ընկերության մասին

FRV-ն հանդիսանում է Abdul Latif Jameel Energy ընկերության անդամ և աշխարհում վերականգնվող էներգետիկայի ոլորտի առաջատար: Հավատարիմ մնալով էներգետիկայի կայուն զարգացման ոլորտում աշխարհի առաջատար ընկերությունը դառնալու ձգտմանը` FRV-ն արդյունաբերական մասշտաբի ֆոտովոլտայիկ կայաններ արտադրող ընկերությունից դարձավ վերականգնվող էներգետիկայի ոլորտում անկախ էներգաարտադրող ընկերություն: Մեր նպատակն է վերափոխվել և դառնալ կանաչ տեխնոլոգիաների/էներգետիկ հարթակի առաջատարը, այդ իսկ պատճառով որդեգրել ենք արագ աճի ռազմավարություն, որը նախատեսում ենք իրականացնել ծրագրերից ստացվող եկամտի, բաժնետերերի ներդրումների, ինչպես նաև բաժնետոմսերի մինորիտար փաթեթի և ուղղակի վաճառքի միջոցով ակտիվների ռոտացիայի հաշվին: Այս նպատակով ընկերությունը նախատեսում է ավելի քան 1.5 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրում կատարել հիմնական միջոցներում` ապահովելով ընկերության ընդհանուր հաշվարկային հզորության կրկնակի աճ (2020թ. 2 ԳՎտ-ից մինչև 4 ԳՎտ 2024թ.):

Abdul Latif Jameel Energy ընկերության մասին

Abdul Latif Jameel Energy ընկերությունը ստեղծվել 2012 թ-ին և այսօր համարվում է էլեկտրաէներգիա արտադրող առաջատար և անկախ ընկերություն, որը բարձրակարգ ծառայություններ է մատուցում վերականգնվող էներգետիկայի ոլորտում: Ընկերությունը ծրագրեր է իրականացնում աշխարհի 16 երկրներում և ունի վերականգնվող էներգետիկայի ոլորտի ծրագրերի` այդ թվում ֆոտովոլտային էլեկտրակայանների, հողմակայանների, թափոնների վերամշակման էներգետիկ ծրագրերի իրականացման  հարուստ փորձ: Ընկերությունն առաջարկում է բնապահպանական լուծումներ մասնավորապես աղազերծման, ջրի և կեղտաջրերի մաքրման ոլորտներում:  Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել www.alj.com/energy կամ կապ հաստատել մեր հաղորդակցության թիմի հետ` [email protected] հասցեով կամ +971 4 448 0906 հեռախոսահամարով:

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Ամերիաբանկն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Մանրամասն տեղեկատվության համար  այցելել www.ameriabank.am կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով:

Ամերիաբանկը վերահսկվում է Հայաստանի կենտրոնական բանկի կողմից:

 

Գ․