ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը փետրվարին նվազել է 5,3%-ով․ նվազման տեմպը դանդաղել է

Լուրեր

14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
Բոլորը

ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը փետրվարին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, նվազել է 5․3%-ով, իսկ այս տարվա հունվարի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ է նկատվել՝ 12․4%-ով։ Այս մասին տեղեկանում ենք Պետական վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից։

Նկատենք, որ տնտեսական ակտիվության ցուցանիշի նվազման տեմպը փետրվարին դանդաղել է։ Այսպես՝ հունվարին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, ՏԱՑ-ի նվազումը կազմել էր 8․2%, իսկ 2020 թվականի դեկտեմբերին, 2019 թվականի դեկտեմբերի նկատմամբ, 8.8%, փետրվարին նվազումը կազմել է 5․3%:

Սպառողական գների ինդեքսը, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, աճել է 5․3%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 0․6 %-ով։

Արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 5․1%-ով, շինարարության ծավալն ավելացել է 1․1%-ով։

Առավելապես տուժել է ծառայությունների ոլորտը՝ նվազելով 12․2%-ով, առևտրի և շրջանառության ոլորտի անկումը կազմել է 7․8%, արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 9.5%-ով, որից արտահանման նվազումը կազմել է 2%, ներմուծմանը՝ 12.6 %:

Միջին անվանական ամսական աշխատավարձը փետրվարին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, բարձրացել է 0․9%-ով, պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձն ավելացել է 2%-ով, իսկ ոչ պետական հատվածում՝ 0.6 %-ով:

Անժելա Պողոսյան