Փոխգնդապետ Մանվել Կարապետյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում հայրենիքը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության և արիության համար Արցախի Հանրապետության ՊԲ N զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Մանվել Արծրունու Կարապետյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով. տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից:

«Շքանշանն այսօր փոխգնդապետի ընտանիքին է փոխանցել Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը՝ պատասխանատուների հետ միասին։

«Հերոս Մանվելի ու մեր բոլոր զինվորիների սխրանքն անմահ է, նրանց հիշատակն՝ անմար, մենք խոնարհվում ենք Ձեր և նրանց առջև, հանուն հայրենիքի մեր հերոսները չխնայեցին ամենաթանկը և կյանքի գնով պայքարեցին հանուն հայրենիքի»,- նշել է Հովհաննես Հարությունյանը։

31-ամյա փոխգնդապետն անմահացավ Արցախում, 11 տարիներ այնտեղ ծառայել ու այնտեղ էր բնակվել ընտանիքի՝ կնոջ և երկու դուստրերի հետ»,- ասված է հաղորդագրությունումԼ