Խաչակնքվեք. Ալեն Սիմոնյանը՝ Նիկոլ Փաշինյանին կրկին վարչապետի թեկնածու առաջադրելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
Բոլորը

Ընտրական օրենսգրքի շուրջ խորհրդակցությունները շարունակվում են: Իմ կարծիքով՝ ԸՕ-ն պետք է փոխվի. ռեյտինգային համակարգն իզուր մրցակցություն է, այդ համակարգը լավը չէ: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նա նաև հավելեց, որ պետք է քննարկել ՀՀ-ն կիսանախագահական կառավարման ձևին վերադարձնելու մասին:

Անդրադառնալով դիտարկմանը, որ «Իմ քայլի» առանցքային դեմքերն արդեն հայտարարել են, որ արտահերթ ընտրություններին երկայանալու են Նիկոլ Փաշինյանի դեմքով, Ալեն Սիմոնյանը նշեց. «Զարմանում եմ, որ այդպիսի հարց եք տալիս. ի՞նչ է նշանակում, թե ինչու ենք Նիկոլ Փաշինյանի դեմքով հանդես գալու: Նա ՀՀ քաղաքացիների ընտրյալն է և մեր քաղաքական առաջնորդն է, և «Իմ քայլը» հենց ստեղծվել է Նիկոլ Փաշինյանին որպես վարչապետ առաջադրելու և ՀՀ ժողովրդի ցակությունն իրականացնելու համար»:

Հասարակությունն էլ զարմանում է՝ մտածելով, թե «Իմ քայլը» ժողովրդավարական կուսակցություն չէ՞, որ չի քննարկում այլ թեկնածուների հարց: Անդրադառնալով այս դիտարկմանը և հարցին, թե արդեն քննարկում եղե՞լ է, որ առաջադրվելու է Նիկոլ Փաշինյանը, Սիմոնյանն ընդգծեց. «Իրողություններն այնպիսին են, որ նման հարցի քննարկումը նույնիսկ անտեղի եմ համարում… «Իմ քայլի» և ՔՊ-ի առաջին համարը և վարչապետի թեկնածուն կա և մնալու է Նիկոլ Փաշինյանը»:

Անդրադառնալով դիտարկմանը, թե կարծես դեժավյու լինի՝ ՀՀԿ-ն էլ Սերժ Սարգսյանին էր անփոխարինելի համարում, Սիմոնյանը նշեց. «Դեժավյուի հետ կապված՝ ասեմ, որ խաչակնքվելն օգնում է, ինչ վերաբերում է համեմատականին, ապա այն անտեղի է, որովհետև Սերժ Սարգսյանը երբևիցե ընտրված չի եղել և երբեք այդքան բարձր վարկանիշ չի ունեցել, որքան ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանը»:

Մանրամասները՝ տեսանյութում: