Պարտվեցինք արտաքին ուժերի ազդեցությունների և իշխանությունների անճարության, վախերի պատճառով․ Բաբաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
Բոլորը

Պատմական շատ կարևոր շրջափուլում ենք և պետք է ամփոփենք մեր անցած ճանապարհը: Այս մասին խորհրդարանում հայտարարությունների ժամին նշեց ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

«Պետք է կարողանանք նաև գնահատել պատերազմում պարտության պատճառները: Պարտությունը հնարավոր դարձավ, որովհետև մենք չունեցանք տեսլական, թե ինչպես են մեր երկրում տեղի ունենալու փոփոխությունները: Պարտվեցինք արտաքին ուժերի ազդեցությունների և դրա հետևանքով իշխանության եկած քաղաքական ուժի անճարության և վախերի պատճառով: Բայց կա հստակ պատգամ բնակչության մեծ մասի կողմից, որ մեր երկրում բարեփոխումները պետք է շարունակվեն, և առաջիկա ընտրություններն այդ կարևոր պատգամի մի մասն են»,- նշեց պատգամավորը:

Առաջիկա ընտրություններում Բաբաջանյանի գլխավորած «Հանուն Հանրապետության» կուսակցության գլխավոր նպատակը լինելու է այս ուղերձը հանրությանը հասցնելը:

«Անցած առնվազն 25 տարվա բռնազավթված իշխանությանը իրավաքաղաքական գնահատական տալը մեզ համար լինելու է անկյունաքարային: Քանի դեռ համակարգային գնահատական չի տրվել անցյալի քրեական ռեժիմի կողմից պետության զավթմանը, գիտական, կրթական, տնտեսական, քաղաքական, սոցիալական, բնական ռեսուրսների, անվտանգության և այլ բնագավառներում համակարգային լուծումների փոխարեն հատային խնդիրների ուղղությամբ քայլերը հանդիպելու են անբովանդակ դիմադրության՝ գնահատականը չստացածների և նրանց հպատակների կողմից:

Երբ պետության 25-ամյա բռնազավթմանը չի տրվում իրավաքաղաքական գնահատական, տեղի է ունենում այն, ինչի ականատեսն ենք այսօր: Հայաստանը սպանած, հարստահարած, կեղեքած նախկին պաշտոնյաները, զինվորականները, ազգային անվտանգության այսպես կոչված ծառայողները դուրս են գալիս սեփական ժողովրդի դեմ՝ պետությունն ու պետականությունը փրկողների պատմուճանը հագած»,- նշեց Բաբաջանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: