Գլխավոր շտաբի պետի պաշտոնն էլ քաղաքականացվեց. Սեյրան Օհանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Վերջին պատերազմում տարած պարտություններից մեկը ԶՈՒ ղեկավար կազմի արագ, շուտ-շուտ փոփոխություններն են: Այս մասին, այսօր՝ մարտի 23-ին, լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ հշեցնելով, որ վերջին տարիներին փոխվել են պաշտպանության նախարարը, Գլխավոր շտաբի պետը, նաև Արցախի ՊԲ հրամանատարը:

«Մարդիկ լիարժեք չտիրապետելով իրականությանը, նաև  չունենալով հմապատասխան փորձ, հավանաբար, պատերազմական գործողությունների ընթացքում, նաև երկիրի ղեկավարության հետ աշխտանքի հետ համադրված, ճիշտ եզրակացություններ չեն արել և ճիշտ որոշումներ չեն ընդունվել: Դա վերաբերում է նաև ԳՇ պետին:

Երկրորդ, կադրային քաղաքականության շրջանակներում, ՀՀ ՊՆ-ում և Արցախի ՊԲ-ում ավանդույթներ են ձևավորված, և դրանք կադրային քաղաքականության պահանջների համաձայն են: Այսինքն՝ պաշտոններից ազատելուց առաջ  ճշգրիտ նշվում են պատճառները: Բացի դրանից՝ ծառայողական քննություն է անցկացվում: Այդ ամենը չի արվել ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից Տիրան Խաչատրյանին ազատելու ժամանակ: Բարոյականության այնպիսի ցածր աստիճան է, որ քո իսկ կողմից ազգային հերոսի կոչման ներկայացված մարդուն առանց հրավիրելու, առանց հետը զրուցելու, գոնե իմանալու մանրուքների մասին, դու ինչ-որ մի արտահայտության պատճառով ազատում ես պաշտոնից: Դա էլ հենց հիմքն է հանդիսացել այն վդրովմունքի, որն այսօր տիրում է հայկական բանակում, ԳՇ-ում»,- ասաց Օհանյանը:

«Իրավունքի ուժով բառակապակցությունն ինձ համար անընդունելի է: Երբ որ հանրապետության նախագահը, որը հանդիսանում է մեր պետության գլուխը, հետ է ուղարկում առաջարկությունն ու ասում՝ ինչ-ինչ պատճառներ կան այդ մարդուն չնշանակելու կամ ազատելու, իսկ նշանակումներն ու ազատումները իրականացվում են ծառայողական քննություն ու հիմավորված միջնորդությունների արդյունքում, այս առումով այս ամբողջ գործընթացն իմ համար անընդունելի է», – նշեց Օհանյանը։

Նա նաև հավելեց, թե չի կարող ասել՝ Արտակ Դավթյանի նշանակումով բանակը կտուժի՞, թե՞ կշահի։

«Ես գտնում եմ, որ Օնիկ Գասպարյանը փորձառու անձնավորություն է, իսկ նշանակված նոր շտաբի պետը որոշ ժամանակ առաջ ազատվել էր վարչապետի կողմից, գտնում եմ, որ հայկական բանակն այն կառույցն է, որ դժվար իրավիճակից ամենաարագը կարող է դուրս գալ», – ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարարը։

Սեյրան Օհանյանի խոսքով՝ Մովսես Հակոբյանի ու ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի պաշտոններից ազատումը չափազանց բացասական կերպով է ազդել մարտական գործողությունների ընթացքի վրա։

«Կառավարության ղեկավարը չի հասկանում, որ զինվորական հարթության վրա հների լինելը նշանակում է փորձ, մարտական ունակություններ, համապատասխան աշխարհայացք, ռազմական թատերաբեմը լիարժեք պատկերացնելու ունակություններ», – ասաց Օհանյանը՝ ընդգծելով, որ փաստորեն Գլխավոր շտաբի պետի պաշտոնն էլ քաղաքականացվեց:

Մանրամասները՝ տեսանյութում: